• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Աշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց
14.03.2018 | 11:02

Թուրքական մզկիթի վրա հարձակումը տեղավորվում է Աֆրինի ռազմական գործողությունների տրամաբանության մեջ. Թուրքագետ

Գերմանիայում թուրքական մզկիթի դեմ կատարված հարձակումը ամբողջությամբ Թուրքիա-Գերմանիա և թուրք-քրդական հակասությունների տրամաբանության մեջ է մտնում. արդեն շուրջ 2 տարի է՝ ծայրաստիճան լարված են ոչ միայն վերոնշյալ երկու երկրների, այլև առհասարակ Թուրքիա-Արևմուտք հարաբերությունները: Այս մասին «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը՝ մեկնաբանելով օրերս Բեռլինում թուրքական մզկիթի վրա տեղի ունեցած հարձակումը:

Թուրքագետի դիտարկմամբ, գերմանական իշխանությունները երկրում տարեց տարի աճող թուրք բնակչության  ազդեցության վերաբերյալ բավական մտավախություն ունեն և ամեն կերպ փորձում են նրանց պահել  տեղի իշխանությունների ղեկավարման ներքո: «Այս առումով գերմանական իշխանությունները ամեն ինչ անելու են, որպեսզի Գերմանիայի թուրք բնակչությունը վերահսկողությունից դուրս չգա: Սակայն տեղի ունեցածի վերաբերյալ մեկ այլ դիտարկում ևս կարելի է անել՝ Գերմանիայում թուրքական մզկիթների դեմ հարձակումը սադրանք էր այն ուժերի՝ հիմնականում արևմտամետ ուժերի կողմից, որոնք փորձում են էլ ավելի լարել թուրք-գերմանական հարաբերությունները»,- ընդգծեց Խուդավերդյանը:

Վերջինս նաև նշեց, որ տեղի ունեցածի ամենահավանական պատասխանատուն Քրդական բանվորական կուսակցությունն է: «Հիշենք, որ  Գերմանիայում թուրքերի, թուրքական կազմակերպությունների դեմ հարձակումներ նախկինում էլ քանիցս եղել են, և դրանց մեծ մասի պատասխանատվությունը ստանձնել է Քրդական բանվորական կուսակցությունը: Ուստի, կարող ենք նշել, որ թուրքական մզկիթի վրա կատարված հարձակումը նույնպես տեղավորվում է Աֆրինում տեղի ունեցող ռազմական գործողությունների տրամաբանության մեջ»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ  թուրքական կողմը բողոքի նոտա է հղել գերմանական իշխանություններին այն ակնարկով, որ վերջիններս աչք են փակում նման երևույթների վրա: «Թուրքական կողմն էլ սա փորձում է հասկանել Թուրքիա-Արևմուտք լարվածության կոնտեքստում»:

Խոսելով Թուրքիա-Գերմանիա հարաբերությունների հետագա ընթացքի և միջադեպի՝ դրանց ունեցած ազդեցության մասին՝ Խուդավերդյանը նշեց, որ երկու երկրների հարաբերությունները ներկա պահին ծայրաստիճան լարված են: «Լարված են ոչ միայն Թուրքիա-Գերմանիա, այլև առհասարակ Թուրքիա-Եվրամիություն, Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները: Հետևաբար, քանի դեռ Թուրքիա-Արևմուտք, գլխավորապես Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունները լարված են, լարվածության մեջ են լինելու նաև Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները»,- եզրափակեց Մուշեղ Խուդավերդյանը:   

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /