• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.03.2018 | 13:01

Ո՞վ է Սիրիայում քիմիական զենք օգտագործում․ ռուս-ամերիկյան նոր փոխադարձ մեղադրանքներ

Սիրիական ճգնաժամը նոր սրացման միտումներ է ցուցաբերում։ Կարծեք թե վերջնականապես հաստատվում է, որ այս արնաքամ պատերազմում քիմիական զենք, այնուամենայնիվ, օգտագործվում է։ Այլ հարց է, որ այդ զենքին առայժմ տեր կանգնող չկա․ հակամարտող կողմերը և դրանց «պաշտպանող» գերտերություններն՝ ի դեմս ԱՄՆ և Ռուսաստանի, մեկը մյուսին են մեղադրում։

Հիշեցնեմ, որ օրերս ահաբեկիչներց ազատագրված Աֆթրիս ավանում կառավարական զորամիավորումների կողմից հայտնաբերվեց քիմիական զենք արտադրելու համար նախատեսված լաբորատորիա։ Ինչպես մարտի 10-ին պաշտոնապես տեղեկացրեց Սիրիայի փոխարտգործնախարար Ֆեյսալ էլ Միգդադը, լաբորատորիայի պահեստներում գտնվել է շուրջ 24 տոննա մահացու քիմիական զենք, որն ահաբեկիչներն օգտագործում էին խաղաղ բնակչության դեմ։  Ավելին, սիրիացի պաշտոնյան նշեց, որ առկա են նաև համապատասխան հիմնավորող փաստաթղթեր և առաջարկեց արևմտյան փորձագետներին դրանք համատեղ ուսումնասիրել՝ երաշխավորելով նրանց անվտանգությունը, սակայն առայժմ այդ նախաձեռնությունը մնում է միայն առաջարկ։

Մարտի 13-ին ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցավ հերթական լեզվակռիվը, որի ընթացքում ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարեց, որ վերջին շրջանում Բաշար Ասադին ենթակա զորքերի կողմից երեք քիմիական գրոհ է կազմակերպվել խաղաղ բնակչության դեմ։ Թերևս, այս պարագայում ոչինչ չասվեց ապացույցների մասին, բայց տիկին Հեյլին ակնարկեց, որ ինչպես և մեկ տարի առաջ, երբ ամերիկացիները հարվածեցին Խան Շեյխունի կառավարական ավիաբազային, իր երկիրը այժմ էլ պատրաստվում է կտրուկ գործողությունների անցնել։

Բնականաբար, ՌԴ ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հանդես եկավ պատասխան մեղադրանքով։ Ռուս դիվանագետի խոսքերով, դեռևս մարտի 5-ին Նուսր կազմակերպության ահաբեկիչները քլոր պարունակող նյութ են օգտագործել Արևելյան Ղութայի բնակիչների դեմ, ինչը հող է նախապատրաստում ինքնիշխան Սիրիայի դեմ նոր միակողմանի գործողություններ իրականացնելու համար։ Նեբենզյայի խոսքերով,  ռուսական ու սիրիական կողմերը տեղեկություն ունեն, որ նախապատրաստվում է հերթական սադրանքը։

Սակայն  դեպքերի զարգացումները դրանով չավարտվեցին։ Արդեն մի քանի ժամ անց ՌԴ Գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Գերասիմովը հայտարարեց, որ ԱՄՆ-ը նախատեսում է հրթիռային հարվածներ հասցնել Դամասկոսի կառավարական թաղամասերի վրա։ Չհերքելով, որ այնտեղ գտնվում են նաև ռուսական զինծառայողներ և ռազմական խորհրդականներ, Գերասիմովը տեղեկացրեց, որ նրանց կյանքին վտանգ սպառնալու դեպքում ռուսական կողմը կդիմի պատասխան գործողությունների։

Որոշ վերլուծաբաններ, սակայն, կարծում են, որ բանը դրան չի հասնի և հարվածների թիրախ կդառնան ոչ թե մայրաքաղաք Դամասկոսը, այլ Ասադին հավատարիմ զորամիավորումների կոմպակտ տեղաբաշխման վայրերը։
Ինչևէ, իրադրությունը ակնհայտորեն սրվում է։ Ստեղծված իրավիճակը շատ բանով հիշեցնում է սառը պատերազմի ամենալարված ժամանակաշրջանը՝ 80-ականների սկիզբը։ Այն ժամանակ երկու գերտերությունների՝ ԱՄՆ և ԽՍՀՄ միջև անուղղակի հակամարտության թատերաբեմ դարձավ Աֆղանստանը։ Եթե չեք մոռացել, հենց Աֆղանստանից սկսվեց հանրահայտ Բեն Լադենի «փառահեղ» ուղին՝ կառավարական զորքերի դեմ պայքարողից մինչև աշխարհի ամենահայտնի ահաբեկիչ և սեպտեմբերի 11-ի կազմակերպիչ։ Հիշեցնեմ նաև, որ կառավարական զորքերին օժանդակում էին խորհրդային սահմանափակ խմբավորումները, իսկ ապստամբներին՝ Արևմուտքը։ Սա ի դեպ։

Իմ կարծիքով, այսօր աշխարհը կանգնած է ավելի մեծ փորձության առջև, քան 80-ականներին․ կտրուկ սրվել են մի քանի գործոններ, մասնավորապես՝ աշխարհաքաղաքական, կրոնական և այլն։ Միևնույն ժամանակ, շատ ավելի անկախատեսելի են դարձել այսօրվա քաղաքական գործիչների քայլերը, ինչի մասին են վկայում, մասնավորապես, վերջին շրջանում երկու գերտերությունների ղեկավարների կողմից արվող հայտարարությունները և իրականացվող քայլերը։ Վերջին վկայությունը՝ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի երեկվա անսպասելի հրաժարականն էր։ Ամենայն հավանականությամբ, այդ պաշտոնում կնշանակվի ոչ թե մեկ այլ կադրային դիվանագետ, այլ ԿՀՎ տնօրեն Մայքլ Պոմպեոն, որին դժվար է խաղաղության ջատագով համարել։ Երևույթն աննախադեպ է, համենայնդեպս՝ նախագահ Թրամփը առաջ է քաշելու նրա թեկնածությունը, որը դեռ պետք է հաստատվի Կոնգրեսի կողմից։ Սպասենք Ռուսաստանի՞ պատասխանին։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /