• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 22, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան, Արցախ
14.03.2018 | 19:06

«Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին». Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կներկայացնի «Խաղաղության փողոցում» բեմադրությունը

ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը ս. թ. մարտի 16-ին, ժամը 19:00-ին, ներկայացնում է «Խաղաղության փողոցում» բեմադրությունը: Հեղինակ և բեմադրիչ՝ Նորա Գրիգորյան: Դերերում՝ Ֆ. Դավթյան, Է. Ամիրյան, Ա. Բալանդինա, Լ. Բուկիա, Վ. Սարոյան, Լ. Սևումյան, Ա. Ղազարյան, Ա. Պետրոսյան, Ա. Գաբրիելյան, Ն. Թումասյան, Գ. Կիրակոսյան, Ա. Աղաջանյան, Ս. Գրիգորյան, Մ. Խաչատրյան, Լ. Նալբանդյան, Յ. Սոշնիկով, Ե. Եսայան և այլք:

Տեղեկությունների համար դիմել՝ Երևան, Աբովյան 7, հեռ. 010-56-91-99:

 

 ՀՀ մշակույթի նախարարության «Արցախ, ի՛մ սեր. աջակցենք Ստեփանակերտի թատրոնին» ծրագրի շրջանակում ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թատերահամերգային կազմակերպությունները մեկ ներկայացում կամ համերգ կնվիրեն Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնին՝ տոմսերի ամբողջ հասույթն ուղղելով թատրոնի շենքի վերանորոգմանը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /