• USD 482.27
  • GBP 632.79
  • EUR 567.63
  • RUB 7.31
  • GEL 183.9
Սեպտեմբեր 24, 2018
Հպարտանում եմ

Ես հպարտ եմ իմ ճյուղերով ու սաղարթով

Բայց առավել՝ իմ արմատով

Եվ իմ բնի վաղեմությամբԺողովրդիս ծերունական 

Խիստ բնական խոհեմությամբ,

Բայց ավելի՝ Նոր շիվերի դալարությամբ -

Նրա ջահել որդիներից հենց լավերի խելառությամբ... 

ՊԱՐՈՒՅՐ ՍԵՎԱԿ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.03.2018 | 17:05

Քաղտեխնոլոգ. Մենք ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանն այսօր հայտարարել է, թե այն ինչ կատարվում է, ցույց է տալիս, որ գերկենտրոնացում է գնում վարչապետի ձեռքում, և բնական է, որ մարդիկ Հայաստանում չեն հավատում, որ այս ամենը կարող է նախապատրաստվել մեկ այլ պաշտոնյայի համար: Սակայն նաեւ նկատել է, որ մենք ոչ մի բան 100 տոկոսով չենք կարող ասել:

 

Վիգեն Հակոբյանը իր կարծիքը հիմնավորել է այսպես. «Սերժ Սարգսյան էլ շատ հստակ հասկանում է, որ էֆեկտիվության, կառավարելու խնդիր կա: Նա հասկանում է, որ ինչ-որ բան պետք է փոխել: Այն գաղջ մթնոլորտի և այլնի մասին, որ նա խոսում էր, հենց նշան էր, որ այս մթնոլորտում բիզնես չի կարող զարգանալ: Եթե մարդիկ լավատեսորեն չեն տրամադրված վաղվա օրվա նկատմամբ, ոչ ոք գումար չի ներդնի բիզնեսի մեջ: Երբ նայում ենք սիմպտոմներին, ոչ նրան, թե ինչ են խոսում ՀՀԿ-ականները՝ արտահայտելով իրենց ցանկությունները, այլ օրենսդրական փոփոխություններին, որոնք իրականացվում են, կարծես թե, ամեն ինչ կենտրոնանում է վարչապետի ձեռքում, մի բացառությամբ, որ վարչապետը, այնուամենայնիվ, փոփոխական պաշտոն է՝ ի տարբերություն նախագահի: Ոչ ոք այս պահին 100 տոկոս  վստահությամբ չի կարող ասել, որ արդեն ամեն ինչ որոշված է, որովհետև ես 100 տոկոսով վստահ չեմ, որ արտաքին գործոններն արդեն նեյտրալ են Հայաստանի նկատմամբ: Մեկ օրվա ընթացքում Թրամփը փոխում է իր պետքարտուղարին, դա ենթադրում է ինչ-որ հարցեր, ՌԴ-ում ամսի 18-ին կիրականացվեն ընտրություններ, որից հետո իրենց գլուխը կազատվի, գուցե նրանք այլ մոտեցումներ կունենան: Բացի այդ, կա Սերժ Սարգսյանի անձնական գործոնը: Սերժ Սարգսյանը միշտ սիրում է անակնկալներ, շատ դեպքերում մենք տեսնում ենք, որ իր որոշումներում անակնկալներ են լինում, մինչև վերջին պահը նա չի խոսելու, սա էլ է հասկանալի: Հիշենք թեկուզ 2013 թվականի սեպտեմբերի 3-ը: Ես չեմ կարծում, որ 100 տոկոսով ամեն ինչ որոշված է»:


    Լրահոս
    «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի պաշտոնում նշանակվել է Հայկակ Արշամյանը
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /