• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
14.03.2018 | 11:42

Ռուսաստանը հարգել եւ հարգելու է Հայաստանի ընտրությունը

Այսօր Հայաստանի ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Ռուսաստանի դաշնային ժողովի դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Կոնստանտին Կոսաչովը հայտարարեց, որ Հայաստանում սահմանադրական փոփոխությունները տեղի են ունեցել հանրաքվեի միջոցով, Ռուսաստանը հարգում է այդ ընտրությունը. «Ռուսաստանը վստահ է, որ Սահմանադրական փոփոխությունները Հայստանի ժողովրդի կամարտահայտության արդյունքն են: Ռուսաստանը ուշադրությամբ հետևում էր ՀՀ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ քննարկումներին: Մենք կարծում ենք, որ այն ամբողջությամբ համապատասխանում է ժողովրդի կամքին»:

 

Լրագրողները նկատել են, թե ամեն ինչ արվել է գործող նախագահի կառավարումը երկարացնելու համար:

 

«ՌԴ-ն չի մեկնաբանում կադրային փոփոխություններ, քանի դեռ դրանք տեղի չեն ունեցել: Դա Հայաստանի ներքին գործն է ու ձեր սուվերեն իրավունքը: Վստահ եմ, որ այն կկատարվի ժողովրդավարության սկզբունքի վրա՝ Սահմանադրությանը համապատասխան ու ՌԴ-ն կհարգի այդ ընտրությունը», - հայտարարեց  Կոսաչովը:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /