• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
15.03.2018 | 11:00

Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանն առաջին հաղթանակը տոնեց հավակնորդների մրցաշարում:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում ընթացող հավակնորդների մրցաշարի 4-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցում էր Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կարյակինին հետ: Արոնյանին հաջողվեց սև խաղաքարերով պարտիայի 68-րդ քայլին ստիպել մրցակցին անձնատուր լինել: Հայ գրոսմայստերն առաջին հաղթանակը տոնեց Բեռլինում:

Մյուս պարտիաներից ավարտվել է միայն Մամեդյարով-Սո խաղը, որտեղ գրանցվել է ոչ-ոքի արդյունք:

14 տուրի ընթացքում շախմատիստները միմյանց հետ կխաղան երկուական անգամ` սպիտակ և սև խաղաքարերով: Գրոսմայստերները կունենան 4 հանգստյան օր: Հաղթողն իրավունք կստանա մրցամարտ անցկացնել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ, որը կկայանա նոյեմբերի 9-28-ին Լոնդոնում:



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /