Մարտի 12-ից ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում է գտնվում Արցախի Հանրապետության պատվիրակությունը՝ նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ: Աշխատանքային այցի ընթացքում նախագահ Սահակյանը և արցախյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել ՌԱԿ Գերագույն խորհրդի անդամների հետ:
Բակո Սահակյանի հետ հանդիպմանը մասնակցել են ՌԱԿ Գերագույն խորհրդի նախագահ Վարդան Նազիրյանը, Գերագույն խորհրդի անդամներ Երվանդ Ազատյանը, Գևորգ Մարաշլյանը և այլն:
Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը Վարդան Նազիրյանին պարգևատրել է շքանշանով:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը, ԱՄՆ-Արցախ կապերի զարգացմանն ու խորացմանը վերաբերող տարբեր հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարման, համազգային կարեւորագույն խնդիրների լուծման, Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարթություններում` հավելելով, որ Արցախը շահագրգռված է հետեւողականորեն շարունակելու և խորացնելու այս փոխգործակցությունը: