• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Աշխարհի ձայն, Լրահոս
17.03.2018 | 12:50

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ Չինաստանի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ մարտի 17-ին, շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նրան նորանոր հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն: Նախագահ Սարգսյանը վերահաստատել է իր պատրաստակամությունը շարունակելու համատեղ ջանքերով նպաստել Հայաստանի եւ Չինաստանի միջեւ փոխգործակցության առավել խորացմանն ու ընդլայնմանը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Ջերմությամբ հիշելով 2015 թվականի մարտին կայացած պետական այցը Չինաստան եւ դրա շրջանակներում նախագահ Սի Ծինփինի հետ ունեցած հանդիպումը՝ նախագահ Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է փաստել, որ հաջողությամբ են կյանքի կոչվում ամենաբարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները՝ խթանելով հայ-չինական բազմոլորտ եւ բազմաբովանդակ հարաբերությունները:

«Հայաստանը առանձնակիորեն կարեւորում է Չինաստանի հետ դեռեւս Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներում գոյություն ունեցող պատմական բարեկամական հարաբերությունների ու փոխշահավետ գործակցության համակողմանի զարգացումը եւ ամրապնդումը ամենատարբեր ոլորտներում: Այսօր էլ մենք պատրաստ ենք շարունակելու հարստացնել մեր ժողովուրդների բարեկամության էջերը նորանոր ձեռքբերումներով, այդ թվում՝ Չինաստանի նախաձեռնած տարածաշրջանային եւ միջազգային կարեւորագույն նախագծերում սերտ փոխգործակցությամբ»,-ասված է Հանրապետության նախագահի շնորհավորական ուղերձում:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /