• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Աշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց
19.03.2018 | 13:01

Հայաստան ասելիս հասկանում եմ Ենգիբարյան, Փարաջանով և Ֆրունզիկ Մկրտչյան. Վալենտին Դոնսկով

«Հայ ձայնի» զրուցակիցն է հայտնի ռուս սցենարիստ, ռեժիսոր Վալենտին Դոնսկովը:

 

- Հայ հանդիսատեսը միշտ մեծ հետաքրքրություն է ցուցաբերել ռուսական կինոյի նկատմամբ, իսկ ժամանակակից ռուսական ֆիլմերը հատկապես երիտասարդության շրջանում շատ տարածված են: Այնուամենայնիվ, այս ոլորտում առկա միտումների եւ նորամուծությունների մասին տեղեկատվությունը շատ չէ: Որպես ռեժիսոր այժմ ի՞նչ ֆիլմի վրա եք աշխատում, ի՞նչ մասին է այն:

- Վերջին երկու աշխատանքներս հեռուստասերիալներ էին՝ «Առաջին ալիք»-ի պատվերով արված: «Սովորեցրու ինձ ապրել» հեռուստասերիալը ցուցադրվել է անցյալ տարվա նոյեմբերին: Իսկ մյուսը՝«Խաղ կրակի հետ» միայն վերջերս է հայտնվել հեռուստաէկրաններին:

«Սովորեցրու ինձ ապրել»-ը թրիլլեր է, իսկ՝ «Խաղ կրակի հետ»-ը ռետրո-դրամա է: Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում ծովափնյա քաղաքում անցյալ դարի 80-ական թվականներին:

- 2013 թվականին նկարահանեցիք «Ընկեցիկների երկինքը» ֆիլմը՝ Յուրի Պոլյակովի ստեղծագործության հիման վրա: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի ունեցավ  Երեւանում: Չեք նախատեսո՞ւմ կրկին այցելել Հայաստան կամ համագործակցել երիտասարդ հայ ռեժիսորների եւ դերասանների հետ:

 

- Մեծագույն հաճույքով կհամագործակցեմ իմ հայ գործընկերների հետ, բայց, ցավոք, դա  միայն ինձանից կախված չէ:

- Հայաստան այցելության ընթացքում ամենաշատը ի՞նչն է Ձեր մեջ տպավորվել:

 

- Ինձ շատ դուր եկավ գիշերային Երեւանը: Նաեւ  ջերմ, ուրախ շփումը, որն ուղեկցվում էր  ջազի կենդանի հրաշալի նվագակցությամբ: Շատ ցավում եմ, որ Երեւանում ընդամենը մեկ օր

 

- «Հայաստան» բառի հետ ի՞նչ ասոցիացիաներ ունեք:

 

- Հայաստանն ինձ համար ասոցացվում է Լեոնիդ Ենգիբարյանի, Սերգեյ Փարաջանովի եւ հրաշալի մարդկանց հետ: Եվ, իհարկե, աներեւակայելի իմաստուն եւ տխուր Ֆրունզիկ Մկրտչյանի հետ:

 

- Ի՞նչ կմաղթեք հայ հանդիսատեսին:

 

- Հայ հանդիսատեսին կցանկանայի հետաքրքիր եւ խելացի ֆիլմ դիտում:

 

Հարցազրույցը՝ Գոհար Իսախանյանի


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /