• USD 480.13
  • GBP 670.45
  • EUR 587.25
  • RUB 7.74
  • GEL 196.17
Ապրիլ 23, 2018
Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը

 

Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
20.03.2018 | 13:05

Թուրքական ներխուժումը և Աֆրինը

Ինչպես արդեն հայտնի է, Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրին քաղաքը հայտնվել է թուրքական զորքերի վերահսկողության ներքո։ Սիրիա կատարած ներխուժումից երկու ամիս անց Թուրքային հաջողվեց գրավել Աֆրին քաղաքը, որի բնակչությունը պաշտոնապես 46 հազար էր, սակայն սիրիական քաղաքացիական պատերազմի տարիներին կրկնակի կրճատվել էր։

 

Այսօր այդ բնակավայրը թուրքական զորքերի ու նրանց կողմնակիցների վերահսկողության ներքո է: Նրանք, ովքեր կարողացել են հեռանալ, փրկվել են, իսկ նրանք, ովքեր մնացել են, արդեն ենթարկվում են զանգվածային հետապնդումների ու կոտորածի։ Այդ փոքր բնակավայրից ստացվող լուրերը սարսափելի և հուսահատեցնող են, որովհետև չգտնվեց թեկուզ մի պետություն կամ միջազգային կառույց, որն օգնության ձեռք մեկներ քաղաքի քուրդ խաղաղ բնակչությանը։

 

Թուրքական ներխուժման ողջ ընթացքում միջազգային կառույցները և սիրական հակամարտության մեջ գտնվող պետությունները նախընտրեցին բանավոր հայտարարություներով դատապարտել թուրք զինվորականների գործողությունները։ Սակայն նույն այդ ներխուժման դեմ պայքարող քրդերին ոչ մեկն էական օգնություն այդպես էլ չտրամադրեց։

 

Սիրիայում արդեն չորս տարի ընթացող քաղաքացիական պատերազմում քրդերը միշտ էլ օգտագործվել են տարբեր ուժերի կողմից իրենց նպատակների համար։ Ահաբեկչության դեմ պայքարի նպատակով Ասադը բանտերից ազատեց քուրդ առաջնորդներին՝ համոզված, որ նրանք կաջակցեն իրեն։ Հետագայում այս գործընթաց ներխուժած ամերիկյան կոալիցիան, որի անդամ էր նաև Թուրքիան, սկսեց Ասադի դեմ պայքարում օգտագործել քրդերին։ Վերջինններս պետք է կետրոնական իշխանությունից անկախ ինքնավարություն ստեղծեին, ինչը կատարեցին՝ առանձնանալով Դամասկոսից։

 

Քրդերին ակտիվորեն օգտագործում էին նաև ռուսները՝ Սիրիայի հյուսիսում իրենց դիրքերի ուժեղացման համար։ Սակայն քրդերի հիմնական դաշնակիցը մնում էր ԱՄՆ-ը, որն էլ զինում էր քրդական խմբավորումներին։ Հենց սա էր պատճառը, որ ամերիկյան կոալիցիան պառակտվեց, և Թուրքիան սկսեց ինքնուրույն գործել՝ նպատակ ունենալով իր սահմանների մոտակայքում ճնշել քրդական ակտիվությունը։

 

Թուրքերի համար քրդերի ակտիվությունը վտանգավոր էր, քանի որ նրանք գործում էին հենց իրենց պետության սահմանին: Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո էլ պարզ դարձավ, որ թուրք-սիրիական սահմանային շրջանի մի մասում հենց քրդերն տիրապետող են դառնում: Սա պատճառ հանդիսացավ դեպի Աֆրին թուրքական ներխուժման համար։ Ստեղծված պայմաններում քրդերը մենակ մնացին թուրքական զրահամեքենաների և նրանց աջակցող ջոկատների առաջ։

 

Քրդերը դավաճանվեցին թե՛ իրենց հիմնական դաշնակցի՝ ամերիկյան կոալիացիայի, թե՛ ռուսների ու մյուս ուժերի կողմից։ Աֆրինի շուրջ ծավալվող իրադարձությունները մեկ անգամ ևս ապացուցեցին, որ միջազգային հանրությունը կեղծ կատեգորիա է, հատկապես, երբ խոսքը թույլ ու տուժած կողմին պաշտպանելու մասին է։

 

Չնայած Աֆրինի գրավմանը, քրդական ուժերը հայտարարել են, որ կանցնեն պայքարի պարտիզանական ձևին ու կշարունակեն հարվածներ հասցնել թուրքական ուժերին։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար



    Լրահոս
    Ես թողնում եմ երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը. Սերժ Սարգսյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /