• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հարցազրույց, Հայաստան
20.03.2018 | 10:30

Երևանում գործող «IROHA» կենտրոնը նշել է ճապոնական ավանդական տոնը` Հանամին

Երեւանում գործող հայ-ճապոնական կրթմշակութային «IROHA» կենտրոնի սաները կիրակի օրը նշել են ավանդական ճապոնական սակուրայի ծաղկման տոնը, որը կոչվում է Հանամի: Միջոցառմանը ներկա են գտնվել կենտրոնի աշակերտները եւ ուսուցիչները, նաեւ Ճապոնիայի դեսպանատան ներկայացուցիչը:

Հանամիի տոնը նշվեց բնության գրկում՝ ծաղկած ծառերի ստվերում՝ուղեկցվելով խաղերով, երաժշտությամբ, ավանդական ճապոնական ուտեստների հյուրասիրությամբ: Մասնակիցները իրենց հետ բերել են իրենց սեփական ձեռքերը պատրաստել, քաղցրավենիք եւ այլն:

«IROHA» կենտրոնի նախագահ Ռուզան Խոջիկյանը «Հայ ձայն»-ի հետ   զրույցի ընթացքում նշեց, որ Հանամին առավելապես ավանդույթ է, քան տոն: «Գարնանը, երբ ծաղկում է սակուրան, ճապոնացիները խմբերով, կոլեկտիվներով կամ իրենց ընտանիքների հետ գնում են բնության գրկում հիանալու ծաղկած ծառերի գեղեցկությամբ, ուրախանալու գարնան գալստյամբ… Այս ամենն ուղեկցվում է նաեւ հյուրասիրությամբ եւ երգերով: Այս ամենը ցույց է տալիս նրանց նրբանկատ վերաբերմունքը բնության հետ, ոչ մի առիթ չեն կորցնում բնության հետ առնչվելու համար, քանի որ ճապոնացիները սերտորեն կապված են բնության հետ»:

Այն հարցին, թե ինչով է պայմանավորված հայ երիտասարդության շրջանում Ճապոնիայի, նրա մշակույթի, պատմության հանդեպ հետաքրքրության աճը, կենտրոնի նախագահ ընդգծեց, որ, առաջին հերթին այն պայմանավորված է ինտերնետով, քանի որ  տեղեկատվությունն այժմ առավել հասանելի է: «Կարող են իրենց սիրելի մանգաներ, անիմեները դիտել ճապոներենով, ինչն էլ նրանց բերում է մեր կենտրոն՝ լեզուն սովորելու: Եւ այստեղ` կենտրոնում, նրանք ծանոթանում են Ճապոնիայի մշակույթին, շատ հետաքրքիր փիլիսոփայությանը, ժողովրդի մտածողությանը»:

Հանամի (ճապոներեն՝ , հիանալ ծաղիկներով) - ճապոնական ազգային ավանդույթն է, երբ հիանում են ծաղիկներով: Այս ավանդույթը սկիզբ է առել 16-րդ դարից և կազմում է ճապոնական ինքնության անբաժան մասը:

Գոհար Իսախանյան

 

 

 

 


    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /