• USD 480.46
  • GBP 670.67
  • EUR 586.4
  • RUB 7.78
  • GEL 193.54
Ապրիլ 25, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Աշխարհի ձայն, Լրահոս, Պատմության այս օրը
21.03.2018 | 08:03

Այսօր Պոեզիայի համաշխարհային օրն է

«Պոեզիան կարդալու համար է։ Լավ է կարդալ այն առանձնության ու լռության մեջ որ հաճույք զգաս, մտածես ու հասկանաս այն, ինչ պիտի հասկանաս»

 

Քենեթ Քոչ, Քեյթ Ֆերլ | Պոեզիայի Մասին Խոսելը

 

Այսօր՝ մարտի 21-ին, գրասեր աշխարհը նշում է Պոեզիայի համաշխարհային օրը:

1999 թվականին ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր համագումարում որոշում կայացվեց մարտի 21-ը նշել որպես Պոեզիայի համաշխարհային օր: ՅՈՒՆԵՍԿՕ-ի այդ օրվա որոշման մեջ ասված է. «Պոեզիան կարող է պատասխան տալ մարդու հոգևոր հարցերին: Բայց դրա համար հարկավոր է ավելի լայն մասսաների ուշադրությունը»:

 

Այն առաջին անգամ այն նշվել է Փարիզում:

 

Պոեզիայի համաշխարհային օրը Հայաստանում առաջին անգամ նշվեց 2010 թվականին: Յուրաքանչյուր տարի այս օրը տոնին նվիրված բազում հետաքրքիր միջոցառումներ են կազմակերպվում:

 

 

Ըղեղներ կան, որոնք սպունգներ են, որ ուրիշին հիւթը կը ծծեն. մէկ սեղմումով կը դատարկես զանոնք. անոնք միջակներու ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք մագաղաթներ են, որոնց վրայ փետրագրիչն է գրած եւ պողպատեայ գրիչը չի կրնար ջնջել, զանոնք ժամանակը միայն պիտի եղծանէ. կրօնամոլներուն ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք լեղիի պարկիկներ են. ծծել ուզողին շրթներուն վրայ ժահրաբոյր կը պատռին. անոնք չարերուն ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք աղիքներ են. եւ ընդունակ են ստամոքսի սնունդը միայն պարունակելու. անոնց մէջ գաղափարը ժանտատենդէ կը վարակուի. անոնք «շուկայիկ»ներու եւ խուժաններու ըղեղներն են։

 

* * *

Ըղեղներ կան, որոնք աւազակոյտեր են, անձրեւը, զոր անյագօրէն կը ծծեն՝ Արեւը միայն կրնայ չորցնել. անոնք բարիներուն ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք վառօդամաններ են, զոր կայծ մը բաւական է պայթեցնելու, եւ արիւնը բաւական է մարելու. անոնք հերոսներուն ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք ադամանդներ են, առանց ուրիշէ մը լոյս ծծելու՝ լոյս կ՚արտաբխեն, անոնք ո՛չ կը ծռին, ո՛չ կը գծուին, այլ կը փշրին, բայց չեն մարիր, անոնք բանաստեղծներուն ըղեղներն են։

 

Ըղեղներ կան, որոնք աշխարհներ են՝ միշտ արեւներու շուրջը դարձող. էակներու լեգէոններ կ՚ապրեցնեն. իրենց ծնունդն անծանօթ է՝ ինչպէս նաեւ իրենց վախճանը. անոնք Յաւիտենականութեան կը պատկանին, անոնք հանճարներու ըղեղներն են։

 

Ըղեղ մըն ալ կայ, զոր միւս ըղեղները կը մերժեն եւ սիրտը կ՚ընդունի եւ որուն անունը դեռ Սփինքսին բերանն է։ Ան Աստուծոյ ըղեղն է։

 

 

Դանիել Վարուժան

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /