• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
21.03.2018 | 12:02

Սամսոն Հարությունյան

Սամսոն Հարությունյանը ծնվել է 1869թ․-ին Ղազախ գավառի (ՀՀ Իջևանի շրջան) Վերին Աղդան գյուղում։ 1906թ․-ին եղել է Կադետական կուսակցության անդամ։ Ընտրվել է Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության նախագահ և Ազգային խորհրդի անդամ։ 1914-1915թթ․-ին Սամսոն Հարությունյանը մասնակցել է հայկական կամավորական ջոկատների ստեղծման գործին։

1915-1917թթ․-ին նա խմբագրել է Կովկասի Հայոց Բարեգործական Ընկերության «Համբավաբեր» շաբաթաթերթը։ 1917թ․-ին անդամակցել է Հայ Ժողովրդական կուսակցությանը, 1919թ․-ին ընտրվել է կուսակցության կենտրոնական կոմիտեի փոխնախագահ։ Եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության անդամ, իսկ արդեն Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո վտարանդվել է ։

Սամսոն Հարությունյանը մահացել է 1941թ․-ին։

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /