• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
21.03.2018 | 09:27

Բակո Սահակյանը մասնակցել է ՀՀ անկախության 100-ամյակի համաժողովի բացմանը

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 21-ին Անթիլիաս քաղաքում մասնակցել է Հայաստանի Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը եւ հանդես եկել ողջույնի խոսքով: Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահը նշել էոր 1918 թվականը մեր ժողովրդի պատմության ամենաբեկումնային ժամանակահատվածներից էրերբ հայ ժողովուրդը վերականգնեց դարեր առաջ կորցրած իր ազգային պետականությունը:

«Անկախ պետականության վերականգնումը սոսկ հռչակագիր չէրԱյն օտարի կողմից սկուտեղի վրա մեզ մատուցված պարգեւ չէրԿործանման եզրին կանգնած մի ժողովուրդոր ընդամենը երեք տարի առաջ ենթարկվեց ցեղասպանության եւ սպանդիիր մեջ ոչ միայն ուժ գտավ տեր կանգնելու սեփական ճակատագրին ու երկրինայլ նաեւ վճռորոշ ճակատամարտերում ջախջախեց ցեղասպան թշնամունՆման զարգացումները եւ հաղթանակները առ այսօր ոմանց համար անհավատալի եւ առեղծվածային են թվումՈմանցբայց ոչ մեզոչ մեր ժողովրդի համարԱյսպիսի սխրանքի գաղտնիքը Աստծո եւ իր սեփական ուժերի հանդեպ մեր ժողովրդի անկոտրում հավատքի մեջ էհարազատ հողի հետ մեկ ամբողջություն լինելուանսպառ լավատեսության եւ անձնվիրության մեջ»,-ընդգծել է Արցախի Հանրապետության Նախագահը:

Բակո Սահակյանը շեշտել էոր 1918 թվականի սխրագործությունները եւ դարակազմիկ հաղթանակները մեր ժողովրդի համար տասնամյակներ ի վեր եղել են ներշնչման եւ ոգեւորության յուրահատուկ աղբյուր: «Դժվար է գերագնահատել այն լիցքըոր դրանք հաղորդեցին մեր ժողովրդին Երկրորդ աշխարհամարտի տարբեր ճակատներում եւ Արցախյան ազատամարտի տարիներինՀիմա էլ դրանք սփյուռքում եւ հայրենիքում մեր ժողովրդի ազգային հպարտության ու կենսունակության կարեւոր բաղադրամաս են հանդիսանում»,- նշել է Նախագահը:

Իր ելույթի վերջում Նախագահ Սահակյանն ընդգծել էոր Արցախը կանգնած է ամուր եւ հաստատակամ՝ Մայր Հայաստանի ու սփյուռքի հետ միասին մաքառելու հանուն հայոց անկախ պետականության հետագա զարգացման ու զորացմանՀայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանհանուն պայծառ եւ հուսալի ապագայի: «Սա է մեր հերոսամարտերի խորհուրդըեւ բոլորս պարտավոր ենք անել հնարավորն այս ուղղությամբ»,- եզրափակել է Բակո Սահակյանը:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /