• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
22.03.2018 | 08:29

Երևանում կկայանա իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մարտի 28-ին ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա իտալացի ալտահար Մարկո Միշանիայի մենահամերգը:

Կհնչի Մ. Միշանիայի՝ ՀՀ պետական օրհներգի «Մեր հայրենիք» թեմայով «Ինտրոդուկցիա, թեմա և վարիացիաներ» ստեղծագործությունը:

Ծրագրում ընդգրկված են նաև Իսահակ Ալբենիսի, Ֆրանցիսկո Տարրեգայի, Աստոր Պիացոլայի ստեղծագործությունների՝  մենակատարի կողմից կատարած մշակումները, ինչպես նաև Հենրի Էքլզի, Ալեսանդրո Ռոլլայի, Նիկոլո Պագանինիի ստեղծագործությունները:

Դաշնամուրի մոտ՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան:

Իտալացի ջութակահար և ալտահար Մարկո Միշանիան համարվում է իր սերնդի տաղանդավոր երաժիշտներից մեկը: Նա բազում միջազգային մրցույթների և փառատոների մրցանակակիր և դափնեկիր է:

Ծավալելով մենակատարի գործունեություն, ելույթներ ունենալով իտալացի և արտերկրի բազմաթիվ երաժիշտների հետ՝ արժանացել է հանդիսատեսի և քննադատների ճանաչմանն ու ընդունելությանը:

Համատեղ ելույթներով հանդես է եկել այնպիսի անվանի երաժիշտների հետ, ինչպիսիք են՝ Էնթոնի Փեյը, Ֆրանկո Պետրաքին, Նատալիա Լոմեյկոն և այլն:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /