• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Լրահոս, Մամուլի տեսություն, Ժողովուրդ
22.03.2018 | 08:37

Կարեն Կարապետյանը մեղադրեց Սերժ Սարգսյանին

«Ժողովուրդ» թերթը գրում է.  «Վարչապետ Կարեն Կարապետյանն ԱԺ ամբիոնից երեկ անուղղակի մեղադրանքներ է հնչեցրել Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի հասցեին: ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հիշեցրել է Կարապետյանի` 2017թ. դեկտեմբերի 27-ի հարցազրույցը, որտեղ նա ասել էր, թե ապագա վարչապետի հարցում անորոշությունը բացասաբար է ազդում նաեւ բիզնեսի վրա:

Հիմա ի՞նչ կարծիքի եք՝ հարցին Կարեն Կարապետյանը վերահաստատել է մի քանի ամիս առաջ արած հայտարարությունը` ասելով. «Ես ընդունում եմ փաստը, որ մարդիկ կան, բիզնես կա, որը դրա վրա արձագանքում ա: Ես ասել եմ, որ դա այդպես է: Եվ լիքը մարդ կա, որ դրան արձագանքում է»:

Փաստորեն, Կարեն Կարապետյանն արդեն երկրորդ անգամ Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին մեղադրում է բիզնեսի կայացմանը խանգարելու մեջ: Ի վերջո, ապագա վարչապետի թեկնածուին որոշելու է իշխող ՀՀԿ-ն, որը խորհրդարանում ունի բացարձակ մեծամասնություն:

Բայց հետաքրքիրն այն է, որ Կարեն Կարապետյանն էլ նույն այդ ՀՀԿ-ում ամենավերջին դեմքը չէ. նա այդ կուսակցության առաջին փոխնախագահն է, հետեւաբար ինքն էլ անմասն չէ այդ գործընթացներից»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /