• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Լրահոս, Մամուլի տեսություն, Հրապարակ
22.03.2018 | 08:58

Փոփոխություններ դիվանագիտական կորպուսում. որոշ պաշտոններ կռվախնձոր են դարձել

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Հավանաբար, վերջապես կփոխվի Ֆրանսիայում ՀՀ դեսպան 77-ամյա Վիգեն Չիտեչյանը, ով 1995-ից դեսպան է աշխատում, որից 11 տարին՝ Ֆրանսիայում: Նրան վերջին տարիներին չէին փոխում, քանի որ լուրեր կային, որ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մտադիր է վերադառնալ հին պաշտոնին՝ Ֆրանսիայում դեսպան:

Ասում են, թե նա անգամ դեսպանատանը փակ սենյակ ունի, որտեղ իր իրերն են, եւ ոչ ոք մուտք չունի: Սակայն Նալբանդյանը նաեւ կարողանում է ճարպկորեն պահել ԱԳ նախարարի աթոռը, եւ չնայած ողջ նախարարությունը երազում է, թե երբ է նա հեռանալու, բայց կարծես մոտ ապագայում նրան չեն ազատի, ուստի տարեց դեսպանին փոխարինող են գտել։ Ըստ լուրերի՝ Ֆրանսիայում դեսպան կնշանակվի Շվեյցարիայում ՀՀ դեսպանության արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար Հասմիկ Տոլմաջյանը:

Հիշեցնենք, որ Շվեյցարիայում դեսպանը Շառլ Ազնավուրն է։ Մենք տեղեկացանք, որ շուտով պաշտոնին հրաժեշտ է տալու նաեւ Ավստրիայում ՀՀ դեսպան, ԱԳ նախկին փոխնախարար Արման Կիրակոսյանը, որն այդ պաշտոնին է 2011-ից։ Նա առողջական խնդիրներ ունի եւ «թեթեւ» գործի կանցնի՝ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն։ Այս պաշտոնը թափուր է Հայկ Դեմոյանի՝ ԱՄՆ մեկնելուց հետո։

Ինչ վերաբերում է Ավստրիայում ՀՀ դեսպանի պաշտոնին, ապա այն լուրջ կռվախնձոր է դարձել ԱԳՆ-ում։ Մի նշանակում եւս․ մոտ ժամանակներս Իսրայելում ՀՀ դեսպան կնշանակվի, նստավայրը՝ Երեւան, Ռուսաստանում ՀՀ նախկին դեսպան, մշակույթի նախկին նախարար Արմեն Սմբատյանը։ Այդ գործը համատեղության կարգով անում էր Եգիպտոսում դեսպան Արմեն Մելքոնյանը»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /