• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 17, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
22.03.2018 | 12:17

Քաղտեխնոլոգ. Սերժ Սարգսյանը ակնարկեց, որ նոր լիդերները կարող են լինել ոչ հանրապետականներ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը խոսել է Հայաստանի ապագա վարչապետի շուրջ զարգացումներից: Մեջբերումներ նրա խոսքից.

 

Հայաստանի ապագա վարչապետի ընտրության հետ կապված հիմնական ինտրիգը լուծված է: Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի կարգավիճակը, իսկ ոլորտների բաժանումը կպահպանվի՝ Սերժ Սարգսյանը կզբաղվի անվտանգության, պաշտպանության, արտաքին և ներքին քաղաքականության հարցերով, իսկ տնտեսությունը կլինի ներկայիս վարչապետի, ապագա փոխվարչապետի տնօրինության ներքո: Կարեն Կարապետյանը պահպանելու է իր ներկա կարգավիճակը, դե-ֆակտո լինելու է գործադիրի ղեկավար: Որոշ նախարարների պորտֆելներ կփոխվեն, բայց շատ լուրջ տոկոսի չեն հասնի այդ փոփոխությունները: Տնտեսական ոլորտի նախարարները, որոնք անմիջականորեն կմնան Կարեն Կարապետյանի կուրացիայի տակ, այս փուլում չեմ կարծում, թե կփոխվեն: Ուղղակիորեն տնտեսական բլոկի հետ չառնչվող այլ ոլորտներում կարող են ինչ-ինչ փոփոխություններ լինել, բայց այդտեղ էլ կոալիցիոն պայմանագրի հետ կապված սահմանափակումներ կան, ուստի եթե փոփոխություներլինեն էլ՝ զուտ անձերի հետ կապված կլինեն:

 

 

Լինելու են ևս երկու փոխվարչապետներ, այստեղ բավական հետաքրքիր է, թե այդ երկու փոխվարչապետների և վարչապետի փոխհարաբերություններն ինչպիսին են լինելու, որքանո՞վ են նրանք լինելու Սերժ Սարգսյանի վերահսկողության տակ, ոչ թե առաջին փոխվարչապետի:

 

Նախապես հստակություն մտցնելով իր ապագա պաշտոնավարման մասին, Սերժ Սարգսյանը ժամանակից շուտ խաղի մեջ է մտցնում դեռևս մինչև վերջ չպատրաստված ուժերին: Սերժ Սարգսյանը 2014 թ. մտադիր էր աստիճանաբար ինչ-որ սխեմայով իշխանությունը հանձնել նոր առաջնորդներին, տեսնում էր քաղաքական իր ժառանգորդներին, ում պետք է հանձներ լծակները, սակայն իրավիճակ փոխվեց: Ընտրություններից հետո անմիջականորեն կսկսվի ժառանգորդների նոր մրցավազք: Սերժ Սարգսյանի հարցազրույցում ամենաուշագրավն այն էր, որ ասաց՝ մի պայմանով է ստանձնելու վարչապետի պաշտոնը, եթե սերնդափոխություն է պատրաստելու: Դա ակնարկ էր, որ սա իր պաշտոնավարման վերջին ժամկետն է: Ակնարկ կար՝ նոր լիդերները կարող են լինել ոչ հանրապետականներ:

 

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը բացի իր ֆորմալ պարտավորություններից, ունենալու է նաև ոչ ֆորմալ պարտավորություններ՝ կապված արտաքին աշխարհի հետ հիմնականում, իսկ ներիշխանական համակարգում նա ինչ-որ չափով հավասարակշռող դեր է ունենալու իշխանության տարբեր թևերի մեջ:


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /