• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
22.03.2018 | 20:35

Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրվում է ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ` ս. թ. մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում կանցկացվի «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը` նվիրված  ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի հիշատակին:


«Արտավազդ» թատերական մրցանակաբաշխություն-փառատոնն այս տարի կանցկացվի նաև Գորիսում՝ ս. թ. մարտի 29-ին, ժամը 18:00-ին: 


«Արտավազդ» մրցանակը կտրվի հետևյալ անվանակարգերում.
◆ «Լավագույն երիտասարդ դերասանուհի» (մինչև 30 տարեկան), 
◆ «Լավագույն երիտասարդ դերասան» (մինչև 30 տարեկան), 
◆ «Լավագույն երիտասարդ բեմադրիչ» (մինչև 35 տարեկան), 
◆ «Լավագույն մանկական ներկայացում» 
◆ «Լավագույն սցենոգրաֆիա» 
◆ «Լավագույն պիես» 
◆ «Լավագույն երաժշտության հեղինակ» 
◆ «Լավագույն դերասանուհի» 
◆ «Լավագույն դերասան» 
◆ «Լավագույն ներկայացում»

 
Թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար անվանակարգում առաջարկությունն արվում է ՀԹԳՄ նախագահության կողմից: 


Կհանձնվի նաև ՀՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Գրիգորյանի անվան հատուկ «Արտավազդ» մրցանակ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /