• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 17, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
23.03.2018 | 10:12

Ազգաբնակչությանը կոչ ենք անում զգոն լինել. սպասվում են ուժգին քամիներ. Գագիկ Սուրենյան

Մարտի 24-ի կեսօրից մինչև մարտի 25-ի կեսօր հանրապետությունում սպասվում են վտանգավոր ուժգնությամբ քամիներ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Ներկա պահին, ըստ Սուրենայնի, Սև ծովի տարածքում առկա են շատ ցուրտ օդային զանգվածներ, որոնց ջերմաստիճանը 0-2 աստիճան է, բայց Կովկաս են ներթափանցում +20-25 աստիճանով օդային զանգվածներ: «Այդ շատ տաք օդային զանգվածները հանդիպում են սառը օդային զանգվածներին, և Հայատանի տարածքում ձևավորվում է ճակատային գոտի՝ մթնոլորտային ճակատ՝ երբ շատ փոքր հորիզոնկան տարածությունների վրա՝ 50-100 կմ, օդի ջերմաստիճանը 15-20 աստիճանով նվազում է: Ձևավորված ճակատային գոտու արդյունքում մարտի 24-ի կեսօրից մինչև 25-ի կեսօր Հայատանի տարածքում սպասվում են վտանգավոր ուժգնությամբ քամիներ»,-ընդգծեց բանախոսը:

Վերջինս նշեց, որ Շիրակում, Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում, Սյունիքում և Արցախում քամու պոռթկումները կարող են հասնել մինչև 30-35 մ/վրկ. արագության: Կոտայքում, Արմավիրում, Արարատում, Արագածոտնում, Վայոց Ձորում   և Երևանում քամու պոռթկումները կհասնեն մինչև 20-25 մ/վրկ. արագության: Այս ամենի արդյունքում հնարավոր է կոտրվեն ծառեր, պոկվեն տանիքներ կամ տանիքների առանձին հատվածներ, վնասվեն էլեկտրահաղորդման լարեր և այլն:

«Պայամանավորված նման վտանգավոր օդերևութաբանական երևույթով՝ ազգաբնակչությանը և տնտեսվարողներին կոչ ենք անում հնարավորինս զգոն լինել»,- նշեց Սուրենյանը:

Մարտի 26-ից ուժգին քամիները աստիճանաբար կկորցնեն իրենց ուժը և կդադարեն:

Գոհար Իսախանյան


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /