• USD 480.46
  • GBP 670.67
  • EUR 586.4
  • RUB 7.78
  • GEL 193.54
Ապրիլ 25, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.03.2018 | 13:14

Էթիկայի կանոններին նվիրված քննարկում Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբում

Ժամանակակից աշխարհում չիմանալ էթիկայի կանոնները նշանակում է դեմ գնալ հանրությանը։

Տարբեր միջավայրերում դրանք մարդկանց համար կարևոր «այցեքարտ» են, որոնք մենք փոխանցում ենք նոր ծանոթության ժամանակ: Ու ինչքան գեղեցիկ և խնամքով է կազմված այդ այցեքարտը, այդքան ներկայանալի ենք մենք։

Էթիկայի կանոնների կարևորությունը շատ լավ գիտակցելով՝ Արմավիրի ՌԱԿ երիտասարդական ակումբի անդամները այս թեմայով անցկացրել են կիրակնօրյա քննարկում ։

Քննարկումն անցել է շատ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում, հնչել են բազմաթիվ կարծիքներ: Երիտասարդները փոխանակվել են իրենց գիտելիքներով ու տեղում  ստեղծել իրավիճակներ ու ներկայացրել՝ ինչպես իրենց կդրսևորեին նմանատիպ իրավիճակներում։

Քննարկումը կայացել է, քանզի առկա էր դրա համար ամենակարևոր նախապայմանը՝ անկեղծությունը։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար

 

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /