• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 23, 2018
Շարական

«Բարեխօսութեամբ Վերին քո զօրացդ

Միշտ անշարժ պահեայ զԱթոռն Հայկազեան»:

 

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
26.03.2018 | 14:26

ՌԱԿ Անդրանիկ ֆուտբոլային ակումբը ստուգողական հանդիպում է անցկացրել

Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանին ընդառաջ առաջնության մասնակից թիմերը անց են կացնում ստուգողական հանդիպումներ:

 Առաջնությանը մասնակցում է նաև Վարդենիսի ՌԱԿ Անդրանիկ պատանեկան ակումբը, որը ծրագրի շրջանակներում պետք է անցկացնի 2 ընկերական-ստուգողական հանդիպում՝ հիմնական խաղին նախապատրաստվելու համար:

Առաջին ընկերական հանդիպումը տեղի է ունեցել մարտի 25-ին՝ Դիլիջանում: Անդրանիկ ակումբը խաղում էր Դիլիջանի մարզադպրոցի հավաքական թիմի հետ: Խաղն ավարտվել է 6:1 հաշվով՝ հօգուտ Անդրանիկի: Երիտասարդ ֆուտբոլիստները կատարել են մարզչական կազմի կողմից սահմանված բոլոր հանձնարարություններն ու առաջադրանքները՝ ցուցադրելով գեղեցկ ու հարձակվողական ֆուտբոլ, և դառնալով խաղի բացարձակ հաղթող: Առաջին ստուգողական հանդիպումը ցույց  է տվել, որ ֆուտբոլիստները գտնվում են լավ մարզավիճակում, իսկ ձմեռային ամիսներին ունեցած մարզումները արդունավետ են եղել վերջիններիս համար:  

Անդրանիկ ֆուտբոլային ակումբի հաջորդ ընկերական-ստուգողական խաղը տեղի է ունենալու մարտի 29-ին: Այս անգամ հանդիպումը տեղի կունենա Իջևանում, իսկ Անդրանիկ ակումբը կխաղա   Իջևանի նույն տարիքային խմբի ֆուտբոլային ակումբի հետ:

Նշենք, որ Հայաստանի մինչև 14-ի տարեկանների պատանեկան ֆուտբոլային առաջնության 2-րդ խաղաշրջանի առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6-ին՝ Վարդենիս քաղաքում:  Անդրանիկ ֆուտբոլային ակումբն ընդունելու է Երևանի Ռոք ֆուտբոլային ակումբին:

 

 

 

 



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /