• USD 482.59
  • GBP 639.29
  • EUR 559.61
  • RUB 7.62
  • GEL 196.37
Հունիս 19, 2018
Մեր տղերքը ունեն հզոր մարտական ոգի

 

Կարևորը հզոր մարտական ոգին է ու գաղափարը, որն ունեն մեր տղերքը՝ մեր զինվորները: Հայ ժողովուրդն ու Հայոց բանակը երաշխավորն են այն բանի, որ պատերազմ չի լինի:

Արկադի Տեր-Թադևոսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
28.03.2018 | 09:35

Ավագ չորեքշաբթի. օծում և մատնություն

Ավագ չորեքշաբթին հիշատակն է արարչության չորրորդ օրվա, երբ Աստված լուսատուներ դրեց երկնքի հաստատության ներսում և դրանով տվեց Արդարության Արեգակի՝ Քրիստոսի ծննդյան ավետիսը: Ավագ չորեքշաբթին պատկերն է չորրորդ ժամանակաշրջանի, երբ Աբրահամը ստացավ Իսահակի ծննդյան ավետիսը (Ծննդ. ԺԸ), հրեաները Եգիպտոսից դուրս եկան (Ելք ԺԲ-ԺԴ), Վկայության խորանը պատրաստվեց (Ելք ԻԵ-ԻԷ), և Իսրայելի որդիներն Ավետյաց երկիր փոխադրվեցին (Հեսու Ա-ԺԹ):

 

 

 

Ինչպես qahana.am կայքից ենք տեղեկանում, այսօր հիշատակվում է Բեթանիայում կնոջ կողմից Հիսուս Քրիստոսի օծումը և Տիրոջ մատնությունը: Կինը նարդոսի ազնիվ ու թանկարժեք յուղով օծում է Հիսուսին: Այս մասին ավետարանիչները միմյանց լրացնող տեղեկություններ են հաղորդում: Աշակերտները բարկանում են, քանի որ այդ յուղը վաճառելով կարելի էր շատ աղքատների ողորմություն տալ: Աշակերտների այս տրտունջին Հիսուս պատասխանում է. «Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք, բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա այդ յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի դրա հիշատակին, նաև ինչ որ դա արեց» (Մատթ. 26:11): Ավագ չորեքշաբթի օրվա ավետարանական ընթերցումը հորդորում է չչարաշահել Աստծո սերն ու վստահությունը, միշտ հիշել մարդկության համար Նրա կրած չարչարանքներն ու մահը, չշեղվել ճշմարիտ ճանապարհից, երկրպագել ու փառավորել Աստծուն:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /