• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Աշխարհի ձայն, Լրահոս
28.03.2018 | 17:02

Ինչպես նվազեցնել ձախողումից առաջացած սթրեսը

Գիտնականների կատարած նոր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ անհաջողությունները օրագրում գրի առնելը կարող է օգնել մարդկանց հետագայում պակաս  ցավալի վերաբերվել դրանց:

Ռաթգերի համալսարանի, Փենսիլվանիայի համալսարանի և Դյուքի համալսարանի ամերիկացի հետազոտողները հայտնում են, որ անցյալում տեղի ունեցած անհաջողությունների քննադական նկարագիրը հանգեցնում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի մակարդակի նվազմանը: Փորձարկումներում ներառվել են կամավորների երկու թիմեր, որոնք գրառում են կատարում իրենց կամ իրենց մտահոգությունների մասին, կամ էլ վերացական բաների մասին:

Ինչպես ցույց է տվել կամավորների թուքի քննությունը, մինչև փորձը բոլոր մասնակիցների մոտ կորտիզոլ հորմոնը մոտավորապես նույն մակարդակի վրա է գտնվել, սակայն առաջադրանքի ավարտից հետո ցուցանիշները փոփոխություն են կրել: Նրանք, ովքեր գրել են իրենց մտահոգությունների և անցյալի ձախողումների մասին, սթրեսի հորմոնի ավելի ցածր մակարդակ են գրանցել: Գիտնականները նշում են, որ անցյալի անհաջողությունների մասին մտածելը ոչ միայն բարելավում է օրգանիզմի՝ սթրեսի հանդեպ ռեակցիան, այլև օգնում է  հետագայում նման իրավիճակում ավելի զգուշավոր լինել:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /