• USD 482.59
  • GBP 639.29
  • EUR 559.61
  • RUB 7.62
  • GEL 196.37
Հունիս 19, 2018
Մեր տղերքը ունեն հզոր մարտական ոգի

 

Կարևորը հզոր մարտական ոգին է ու գաղափարը, որն ունեն մեր տղերքը՝ մեր զինվորները: Հայ ժողովուրդն ու Հայոց բանակը երաշխավորն են այն բանի, որ պատերազմ չի լինի:

Արկադի Տեր-Թադևոսյան

Աշխարհի ձայն, Լրահոս
29.03.2018 | 16:30

Ինչպես պայքարել հիվանդությունների գարնանային սրացման դեմ

Գարունը տարվա ամենահրաշալի ժամանակահատվածներից է. ծաղկում են ծառերն ու ծաղիկները, կյանքը նոր գույներով ու պայծառությամբ է լցվում: Սակայն գարունը որոշ խնդիրներ է առաջ բերում հատկապես այն մարդկանաց համար, որոնք  քրոնիկ հիվանդություններ ունեն:  

Հենց այս ընթացքում է, որ մարդու օրգանիզմը մեծապես թուլացած է ձմեռվանից հետո, բացակայում են բավարար քանակությամբ վիտամինները, իմունիտետը թուլանում է և այլն: Մյուս կողմից, որոշ մարդկանց մոտ սեզոնային դեպրեսիա է առաջանում, քնկոտություն և այլն:

Բժիշկները մի շարք հիվանդություններ են նշում, որոնք ի հայտ են գալիս կամ ուժգնանում են գարնանը, իսկ դրա պատճառը օրգանիզմի փոփոխությունն է եւ նրա՝ տարվա այլ եղանակին հարմարվելու կարողությունը: Այս ամենից խուսափելու կամ առաջ եկող խնդիրները կանխարգելելու համար հարկավոր է հետևել մի քանի պարզ  խորհուրդների:

 

1. Գարնանը մարդիկ դյուրագրգիռ, զայրացկոտ են դառնում: Մի՛ շտապեք դիմել հանգստացնող դեղորայքի օգնությանը, պարզապես քնելուց առաջ երիցուկից կամ այլ դեղաբույսերից (բացառությամբ անանուխի) պատրաստված թեյ խմեք: Խուսափեք մինչև ուշ գիշեր համակարգչի առաջ նստելուց: Կերեք այն, ինչ ցանկանում եք, առանց հետևելու դիետիկ սննդակարգին, քանի որ գարնանը մարդու օրգանիզմին վիտամիններ են հարկավոր: Օգտագործեք ցիտրուսային մրգեր, վիտամին C պարունակող մթերք, քանի որ այս վիտամինը օգնում է հաղթահարել ընկճախտն ու քնկոտությունը:    

2. Հնարավորինս շատ ժամանակ անցկացրեք բացօդյա տարածքներում:

3. Ճիշտ սնվեք: Թարմացրեք ձեր սննդակարգը, ավելի շատ միրգ եւ բանջարեղեն օգտագործեք: Եթե ​​ մտադիր են նիհարել, մոռացեք դիետայի մասին. դա անելու լավագույն միջոցը սպորտով զբաղվել է:

4. Եթե քրոնիկ հիվանդություններ ունեք, ինչպիսիք են, օրինակ, գաստրիտը, ասթման, սեզոնային ալերգիաները, երիկամների հիվանդությունը, դեպրեսիան,   ապա անհրաժեշտ է նախապես այցելել բժշկի եւ խորհրդակցել վերջինիս հետ:

5. Եթե գարնան գալուն պես թուլություն եք զգում, աշխատելու ցանկության բացակայություն եք ունենում, ապա ձեզ կօգնի սպորտը: Ցանկալի է կանոնավոր կերպով հաճախել մարզասրահ և սպորտով զբաղվել:

6. Աշխատեք լավ տրամադրությամբ լինել: Խուսափեք նյարդայնանալուց, ապարդյուն մի՛ անհանգստացեք, մի՛ վիճեք ընտանիքի անդամների կամ ընկերների հետ: Աշխարհին ժպիտով նայեք:   



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /