• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան, Սպասվող Միջոցառումներ
02.04.2018 | 17:03

Տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի համերգը

 Ապրիլի 16-ին՝ ժ.19-ին, Հ. Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում, տեղի կունենա «Նուբար» հայ ավանդական երգի-պարի խմբի «Մեր Համշենը» խորագիրը կրող համերգը: Համերգի ծրագրում կլինեն բացառապես համշենական երգեր և պարեր, որոնք Հայաստանում առաջին անգամ ամբողջական համերգային ծրագրով կերկայացվեն «Նուբար» խմբի կատարմամբ:

Համերգի կազմակերպիչն է «Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը, գլխավոր աջակիցը՝ ՀՀ մշակույթի նախարարությունը։

«Նուբար» հայ ավնադական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավարն է Լուսինե Նազարյանը։

 

«Նուբար» հայ ավանդական երգի-պարի խումբը գործում է 2006թ-ից: Ստեղծման օրվանից խումբը ունեցել է ակտիվ համերգային գործունեություն, ստեղծել է ընդգրկուն ծրագիր, որի հիմնական մասը կազմում են խմբի բանահավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերված և տարբեր տարիների ընթացքում տպագրված, բայց չկատարված երգերը:

«Նուբար» խումբն արդեն չորրորդ տարին է ինչ մասնակցում է «Գութան» Հայաստանի ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնին։ Խմբի նպատակն է պահպանել և տարածել հայկական ազգային ավանդական երգն ու պարը և փոխանցել սերնդեսերունդ: «Նուբար» խումբն անդրադառնում է բոլոր տարածաշրջանների ժողովրդական երաժշտական սեղծագործությանը, որոնց մեջ զգալի և կարևոր տեղ են զբաղեցնում Համշենի երգերն ու պարերը, որոնք այս տարիների ընթացքում պարբերաբար ներկայացրել են հանրությանը:



    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /