• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
02.04.2018 | 13:01

Միջազգային հանրությունից սպասումներն իրականում ավելին էին. Դավիթ Բաբայանը՝ քառօրյայի մասին

Մի շարք պետություններ, մասնավորապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները, քայլեր են կատարել, որպեսզի ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով 2016թ.-ի ապրիլին Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին, ասել է Արցախի Հանրապետության նախագահի մամլո քարտուղար Դավիթ Բաբայանն՝ ընդգծելով, որ այս առումով միջազգային հանրությունից սպասումներն, իրականում, ավելին էին:

Նրա խոսքով՝ ադրբեջանական ագրեսիան առաջին հերթին կանխվել է Արցախի պաշտպանության բանակի և Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության շնորհիվ, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ոչ հրապարակային ձևով այս ուղղությամբ որոշակի քայլեր են ձեռնարկել:

«Կան երկրներ, որոնք ի վիճակի չէին զսպել ագրեսիան, իսկ որոշներն էլ, օրինակ՝ Թուրքիան, Պակիստանը, հակառակը, խրախուսում էին: Հետևաբար, միջազգային առումով ևս առկա է շահերի բախում, աշխարհաքաղաքական տարբեր մոտեցումներ և այլն: Այս ամենը ցույց է տալիս որ հնարավոր նոր ագրեսիայի դեպքում որևէ մեկի վրա հույս դնելն անիմաստ է: Մեր հաջողության գրավականն այսօր և միշտ պայամանավորված է մեր բանակի հզոր լինելով և համայն հայության համախմբվածությամբ»,- ասել է Դ. Բաբայանը:

Անդրադառնալով հարևան երկրի ռազմատենչ քաղաքականությանը՝ մեր զրուցակիցը նշել է, որ արդեն Երևանի և Զանգեզուրի մասին հավակնություններ հայտնող թշնամին այլընտրանք չի թողնում:

«Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիվ քաղաքականությունը կրկին ռազմական գործողությունների վերածել՝ վտանգի տակ դնելով մեր երկրի անվտանգությունը, մեր բանակի կողմից ռազմական գործողությունների տեղափոխումը հակառակորդի տարածք անխուսափելի է լինելու: Ցավոք, ոչ թե երկու, այլ երեսուն տարի անց անգամ մեր թշնամին խաղաղության պարտադրանքը այլ կերպ չի ընկալել»,- հավելել է Դ. Բաբայանը:

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /