• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
02.04.2018 | 20:02

Գրենկե-2018. Լևոն Արոնյանը կմրցի աշխարհի նախկին չեմպիոնի հետ

Գերմանիայում ընթանում է «GRENKE Сhess Сlassic» մրցաշարը, որին մասնակցում են աշխարհի ուժեղագույն շախմատիստները:

 

Երեկ կայացել է երկրորդ տուրը: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը սպիտակներով առավելության է հասել Ադրբեջանը ներկայացնող Արկադի Նայդիչի նկատմամբ՝ հաղթանակ տանելով 35-րդ քայլին: Տեղեկացնում է armsport.am-ը: 

 

Մրցաշարային աղյուսակը երկու տուրից հետո գլխավորում է ռուս Նիկիտա Վիտյուգովը, ով իր ակտիվում ունի երկու հաղթանակ:

 

Այսօր՝ ապրիլի 2-ին, կայանալու են երրորդ տուրի պարտիաները:

 

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սևերով մրցելու է աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ: Հնդիկ գրոսմայստերը նախորդ տուրում պարտվել է Վաշիե Լագրավին և իր հաշվին ունի կես միավոր:

 

Grenke Сhess Сlassic, երրորդ տուր

 

Մատիաս Բլուբաում (Գերմանիա) - Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)

 

Հոու Յիֆան (Չինաստան) - Մաքսիմ Վաշյե-Լագրավ (Ֆրանսիա)

 

Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) - Լևոն Արոնյան (Հայաստան)

 

Արկադի Նայդիչ (Ադրբեջան) - Նիկիտա Վիտյուգով (Ռուսաստան)

 

Գեորգ Մեյեր (Գերմանիա) - Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)

 

Մրցաշարային աղյուսակ

 

Նիկիտա Վիտյուգով - 2 միավոր

 

Լևոն Արոնյան,  Մագնուս Կարլսեն, Մաքսիմ Վաշիե-Լագրավ - 1․5-ական միավոր

 

Ֆաբիանո Կարուանա - 1 միավոր

 

Արկադի Նայդիչ, Գեորգ Մեյեր, Վիշվանաթան Անանդ, Հոու Յիֆան, Մատիաս Բլուբաում - 0․5-ական միավոր



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /