• USD 482.2
  • GBP 632.02
  • EUR 555.4
  • RUB 7.55
  • GEL 195.91
Հունիս 22, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
03.04.2018 | 08:39

Արոնյանի հաջորդ մրցակիցը կանանց աշխարհի նախկին չեմպիոնն է

Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը Բադեն-Բադենի մրցաշարում կլինի կանանց աշխարհի նախկին չեմպիոն Հաու Յիֆանը:

Ապրիլի 3-ին «Grenke Chess Classic» մրցաշարում հանգստի օր է: Ապրիլի 4-ին կայանալիք 4-րդ տուրում մյուս զույգերը կկազմեն` Կարլսեն-Լագրավ, Վիտյուգով-Անանդ, Կարուանա-Նայդիչ, Բլուբաում-Մայեր:

3-րդ տուրից հետո 2-ական միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարներ են Նիկիտա Վիտյուգովը և Մաքսիմ Վաշիե-Լագրավը: 2-ական միավոր ունեն Արոնյանը, Կարուանան, Կարլսենը:

 

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /