• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Միջոցառումներ, Մշակույթ, Հայաստան
04.04.2018 | 12:34

Երևանի պարարվեստի պետական քոլեջի սաները Վախթանգ Չաբուկիանիի անվան V միջազգային բալետային մրցույթ-փառատնից վերադարձել են հաղթանակներով

2018 թվականի մարտի 31-ից ապրիլի 1-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում  անցկացվել է Վախթանգ Չաբուկիանիի անվան  V միջազգային  բալետային մրցույթ-փառատոնը:

 

Հայաստանից մրցույթ-փառատոնին մասնակցել են Երևանի պարարվեստի պետական քոլեջի 6 սաներ:

 

Վախթանգ Չաբուկիանիի անվան  V միջազգային  բալետային մրցույթ-փառատոնին մասնակցում էին 6 երկրների՝ 48 ներկայացուցիչներ: Մրցույթն անցկացվել է երկու տարիքային խմբերում, հետևյալ անվանակարգերում՝ «Դասական պար» և «Մոդեռն պար»:

 

Քոլեջի 3-րդ կուրսի ուսանող Վահե Բաբաջանյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է I մրցանակի, իսկ «Մոդեռն պար» անվանակարգում՝ II մրցանակի:

 

Քոլեջի 5-րդ մասնագիտական դասարանի աշակերտ Գոռ Սարգսյանը «Դասական պար» անվանակարգում արժանացել է III մրցանակի և հատուկ մրցանակի՝ Մարիուս Պետիպայի ժառանգության լավագույն մեկնաբանության համար:

 

Քոլեջի սովորողներ Սուսաննա Խաչատրյանը, Անահիտ Խաչատրյանը Լիա Արամյանը, Սյուզաննա Գևորգյանն արժանացել են դիպլոմների և մեդալների:

 

«Լավագույն մանկավարժ» հատուկ մրցանակը շնորհվել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի գեղարվեստական ղեկավար Հովհաննես Դիվանյանին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /