• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Արցախ
04.04.2018 | 12:02

Արցախցի մարզիկը դարձել է ArmFC-18 միջազգային մրցաշարի հաղթող (Տեսանյութ)

Ապրիլի 1-ին Երևանի «Միկա» մարզահամալիրում տեղի է ունեցել ArmFC (Armenian Fighting Championship)-18 միջազգային վարկանշային մրցաշար՝ նվիրված «Էրեբունի-Երևան» 2800-ամյակին:

 

Արցախից մրցաշարին մասնակցել է «Արմֆայթինգ» ֆեդերացիայի մարզիկ Արմեն Հայրապետյանը:

 

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմեն Հայրապետյանն ասել է, որ մրցաշարին մասնակցել է 9 պետության ներկայացուցիչ:

 

 

 

 

 

Նա նշել է, որ ինքը մենամարտել է Ռուսաստանի Դաշնությունը ներկայացնող մարզիկ Կոնստանտին Մեդինի հետ և հաղթանակ գրանցել, դարձել մրցաշարի չեմպիոն՝ արժանանալով ոսկե մեդալի, գավաթի և պատվոգրի:

 

«Հաղթանակս նվիրում եմ ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հպարտ եմ, որ միջազգային մրցաշարում հաղթանակել եմ և Արցախի եռագույնը ծածանել: Կարծում եմ՝ այսպիսի հաղթանակներով էլ են պաշտպանում հայրենիքը, աշխարհին ճանաչելի դարձնում այն»,-նշել է Արմեն Հայրապետյանը:

 

 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /