• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 19, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
06.04.2018 | 11:31

Արոնյանի հաջորդ մրցակիցը Մագնուս Կարլսենն է

Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանի հաջորդ մրցակիցը աշխարհի չեմպիոնն է:

Գերմանական Բադեն-Բադեն քաղաքում ընթացող «Grenke Chess Classic»-ի 6-րդ տուրում Արոնյանը կխաղա աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի հետ: Մյուս զույգերը կկազմեն՝ Վիտյուգով-Լագրավ, Կարուանա-Յիֆան, Բլուբաուն-Անանդ, Մայեր-Նայդիչ:

5-րդ տուրից հետո 3,5 միավորով առաջատարները Լագրավը, Կարուանան  և Վիտյոգովն են: 4-5-րդ տեղերն են կիսում Լևոն Արոնյանը և Մագնուս Կարլսենը, ովքեր ունեն 3-ական միավոր: 2-ական միավոր ունեն Անանդը և Բլուբաուն:

«GRENKE Chess Classic» մրցաշարը մեկնարկել է մարտի 31-ին և կավարտվի ապրիլի 9-ին: Անցյալ տարի Արոնյանն այս մրցաշարի հաղթող էր դարձել՝ 7 հնարավորից վաստակելով 5.5 միավոր և միանգամից 1.5 միավորով առաջ անցնելով 2-3-րդ հորիզոնականները զբաղեցրած Մագնուս Կարլսենից և Ֆաբիանու Կարուանայից:



    Լրահոս
    Հայ եկեղեցի
    Խմբի գործողություններն ուղղված են ոչ միայն Հայոց Կաթողիկոսի դեմ, այլև ընդհանրապես՝ Եկեղեցու դեմ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /