• USD 483.03
  • GBP 647.65
  • EUR 567.51
  • RUB 7.74
  • GEL 197.96
Մայիս 21, 2018
«Մեր կուսակցության նախաբանն է Ժողովրդին, ժողովրդով, ժողովրդի համար:

Այժմ ցանկանում եմ հայտարարել՝ այսուհետ մեր նախաբանն է Երիտասարդներին, երիտասարդներով, երիտասարդ Հայաստանի համար: Կեցցեք բոլորդ: Շուտով այնքան զորանանք, որ անցնենք Արաքսի մյուս ափին և Արարատ լեռը մյուս կողմից դիտենք: Գալիք տարի էլ հանդիպենք Վանում...»

Վարդան Նազիրյան, Հայաստանակենտրոն Ռամկավար Ազատական Կուսակցության Գերագույն Խորհրդի Ատենապետ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հարցազրույց, Հայաստան
06.04.2018 | 12:03

Հորս ցանկությունն էր ողջ աշխարհին ներկայացնել, թե ով է հայը. Արգենտինահայ բարերար Գևորգ Սարաֆյանի դուստր

Հայոց ցեղասպանությունից փրկված ու հետագայում Արգենտինայում հաստատված բարերար Գևորգ Սարաֆյանի դուստրը՝ Էլսա Սարաֆյան-Քեշիշյանը, ով Քրիստոսի սուրբ Հարության տոնը նշելու նպատակով Հայաստանում է գտնվում, «Հայ ձայնի» հետ զրույցի ընթացքում պատմեց հոր ծավալած հայանպաստ գործունեության մասին։

1915թ. Օսմանյան Թուրքիայում իրականացված հայկական ջարդերի արդյունքում մանկահասակ Գևորգ Սարաֆյանը կորցրել է հորը: Մասնատված ընտանիքը տեղափոխվել է Ռաքքա, Ուրֆա՝ Եդեսիա, Հալեպ, ապա Սարաֆյանները կարողացել են հաստատվել Արգենտինայում՝ Բուենոս Այրեսում։

Ինչպես մեր զրուցակից տիկին Էլսան է նշում, մանկության տարիներից ապագա բարերարը ամուր կապերով կապված է եղել եկեղեցու հետո. իրենց դպրոցին կից եկեղեցի է եղել։ «Հայրս, հիշելով, որ Եդեսիայի իրենց դպրոցի հարևանությամբ եկեղեցի կար, ցանկացավ վերականգնել այդ սովորույթը, և իր հայրենի քաղաքի անունը կրող գյուղում՝ Նոր Եդեսիայում, ձեռնարկեց մատուռի կառուցումը։ Պետք է նշել, որ մայրս՝ Ռոզա Սարաֆյանը, ևս մասնակցել է եկեղեցու կառուցման աշխատանքներին՝ մշտապես լինելով հորս կողքին և աջակցելով նրան նրա նախաձեռնություններում: Եկեղեցու հիմնօրհնեքը կատարվել է 1997թ.-ին, իսկ օծումն ու բացումը՝ 1999թ.-ին: Այդ ժամանակից ի վեր եկեղեցին մինչ օրս գործում է և գյուղի միակ եկեղեցին է»,- նշում է տիկին Էլսան, ով ինքն էլ եկեղեցական ծառայություն է կատարում Բուենոս Այրեսի հայկական եկեղեցում. վերջինս տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մեներգչուհի է: Յուրաքանչյուր անգամ Հայաստան այցելելիս, ինչպես հավելում է տիկին Էլսան, անպայման գնում են Նոր Եդեսիա, հոր կառուցած մատուռում մասնակցում եկեղեցական արարողություններին։

«Հայրս նաև գիտական գործունեություն է ծավալել: Նա 15 գիրք է հեղինակել, որոնք գրվել են 60-90 տարեկան հասակում՝ մինչև կյանքի ավարտը։ Հորս ցանկությունն էր ողջ աշխարհին, հատկապես իսպանացիներին ներկայացնել, թե ով է հայը, ինչպիսի մշակույթ ունի հայ ժողովուրդը։ Ուստի, գրքերը հրատարակվել են աշխարհի ամենաշատ խոսվող լեզուներով՝ անգլերենով, իսպաներենով։ Այդ գրքերն այժմ Նյու Յորքի, Սանկտ Պետերբուրգի և այլ հայտնի գրադարաններում են պահվում»,- հպարտությամբ նշում է բարերարի դուստրը։

Խոսելով Հայաստան կատարած այցի, ունեցած տպավորությունների մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ անզեն աչքով նկատելի է, թե տարեց տարի ինչպես են հայաստանաբնակ հայերը ավելի են մոտենում եկեղեցուն, առավել խանդավառությամբ և սիրով տոնում եկեղեցական տոները, և որ ամենակարևորն է ոչ ոք չի խնդրում նրանց դա անել։ Մարդիկ ինքնակամ են վերադառնում դարավոր պատմություն ունեցող ավանդույթներին ու վերակենդանացնում, ծաղկեցնում են մոռացվածները։

«Ես ինքս մանկուց եկեղեցուն եմ ծառայել։ Պապիկս պատմական Եդեսիայում եկեղեցու հանձնախմբի անդամ էր, հայրս ևս եկեղեցու հանձնախմբի անդամ է եղել: Ուստի, որպես եկեղեցում ծառայություն կատարող անձ, զատկական շաբաթը Հայաստանում անցկացնելը մեծ ուրախություն էր ինձ համար, իսկապես շատ հուզված եմ այդ առիթով. շատ անգամներ եմ եղել հայրենիքում, սակայն այս այցելությունս տարբերվում է նախորդներից»,-իր խոսքը եզրափակեց տիկին Էլսա Սարաֆյան-Քեշիշյանը:     

 

Հարցազրույցը՝ Գոհար Մակարյանի


    Լրահոս
    ՌԱԿ
    Տեղի ունեցավ ՌԱԿ երիտասարդական 2-րդ հավաքը (Լուսանկարներ)
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /