• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
09.04.2018 | 13:03

Վերջին 20 տարիների ընթացքում մենք ունենք ուռուցքային հիվանդության մոտավորապես 70 տոկոս աճ. Գլխավոր ուռուցքաբան

Ապրիլի 9-12-ը Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում անցկացվելու է երկու գիտագործնական կոնֆերանս. «Քաղցկեղի ախտորոշման եւ բուժման ներկայիս չափանիշներ», «Առողջապահական կիրառական հետազոտություններ եւ քաղցկեղի ռեգիստրներ»: Դասախոսություններով հանդես կգան Գերմանիայի եւ Ավստրիայի 11 պրոֆեսոր: Կազմակերպիչներն են Գերմանիայի Մյունսթերի համալսարանական կլինիկան եւ Երեւանի պետական բժշկական համալսարանը՝ երկու բուհերի  համագործակցության համաձայնագրի շրջանակներում:

 

Կոնֆերանսների բացման ժամանակ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը նշել է, որ այսօրինակ հավաքները խիստ կարեւոր են՝ հաշվի առնելով Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի սուր անհրաժեշտությունը։

 

 

«Այսօր մեր գործընկերները բացարձակ պարզ եւ ժամանակակից լեզվով պետք է ներկայացնեն իրենց հաջողությունները եւ ազնվորեն խոստովանեն նաեւ իրենց առջեւ ծառացած խնդիրները։ Ամբողջ աշխարհում ուռուցքաբանությունը հանդիսանում է լրջագույն առողջապահական խնդիր, որը, ըստ առողջապահության համաշխարհային  կազմակերպության, փաստացի պատճառ է դառնում ամբողջ աշխարհում 20 տոկոս մահերի ։ Մեր երկրում եւս այս խնդրի պատճառով շատ են մահանում եւ փաստացի երկրորդ տեղում են քաղցկեղի հետեւանքով մահացությունը»,- ասել է Արմեն Մուրադյանը։

 

ՀՀ Առողջապահության նախարարության գլխավոր ուռուցքաբան, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Տանանյանն էլ նկատել է. այժմ ՀՀ շատ քաղաքացիներ քաղցկեղի բուժման համար գնում են Գերմանիա, բայց այս համագործակցության շարունակականությունը թույլ կտա նաեւ Հայաստանում կազմակերպել բուժումը. «Ուռուցքաբանությունը կոնկրետ մեր երկրում ունի բազմաթիվ խնդիրներ։ Ցավոք սրտի, Հայաստանում գրանցվում է բավականին մեծ աճ եւ վերջին 20 տարիների ընթացքում մենք ունենք ուռուցքային հիվանդության մոտավորապես 70 տոկոս աճ: Դրա հետ մեկտեղ մենք ունենք մեծ խնդիր` մահացության հետ կապված: Հայաստանում ուռուցքների 40-45 տոկոս

դեպքերը հայտնաբերվում են 3-րդ, 4-րդ փուլերում, որն էլ ավելի շատ մահացության է բերում։ Չնայած, ըստ նրա՝ այսօր ՀՀ-ում կան քաղցկեղը վերապրած 40 հազար մարդ»:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /