• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան, Արցախ
09.04.2018 | 13:33

Հայ-ռուսական հարաբերությունները համապատասխանում են երկրների շահերին. Սերգեյ Լավրով

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պատասխանել է հայկական լրատվամիջոցների հարցերին: Ներկայացնում ենք այդ պատասխաններից ամենաուշագրավները.

 

Ռուսաստանի Դաշնությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հետխորհրդային տարածաշրջանում իր առաջնահերթություններից է համարում:

Ռուսաստանը Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից է, եւ այդ դերում ռուսական կողմը ոչ միայն հավաքական

ջանքեր է գործադրում մյուս համանախագահների հետ, այլեւ ձգտում է, հավատարիմ մնալով ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ համանախագահների որոշումներին, առաջ քաշել նաեւ սեփական նախաձեռնությունները՝ հաշվի առնելով հատուկ կապերը Հայաստանի եւ Ադրբեջանի հետ: 2009-ից մինչեւ 2011 թվականն իրականացված աշխատանքը իսկապես շատ ինտենսիվ էր: Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են շուրջ 10 անգամ:

Հերթական հանդիպումը, որը նախատեսված էր Կազանում, իսկապես թույլ էր տալիս լուրջ դրական արդյունքների ակնկալիքներ ունենալ, քանի որ փաստաթղթերի նախագծերում, որոնք ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի համանախագահների աջակցությամբ մշակել էր ռուսական կողմը, մեր ընկալմամբ, հավասարակշռված կերպով հաշվի էին առնվել Երեւանի եւ Բաքվի բոլոր մտահոգությունները: Սակայն հենց գագաթնաժողովի ընթացքում ի հայտ եկան հավելյալ հարցեր ու մեկնաբանություններ: Այդպես պատահում է: Մենք դա առանձնահատուկ ողբերգություն չենք դարձնում: Աշխատանքը շարունակվելու է: Համոզված եմ, որ այսպես կոչված «կազանյան փաստաթղթում» առկա շատ դրույթներ նախկինի պես պահանջված են: Դա են հաստատում Երեւանի ու Բաքվի արձագանքները դրան հաջորդած ժամանակահատվածում նախագահների, նախարարների մակարդակով ու պարբերաբար տարածաշրջան՝ Երեւան, Բաքու, Ստեփանակերտ այցելող համանախագահների հետ հանդիպումներում շփումների ժամանակ: Այդ տարիներին կատարված որեւէ աշխատանք զուր չի անցել: Թեպետ, իհարկե, այդ ընթացքում առաջացել են մի շարք նոր գաղափարներ, որոնք հիմա համանախագահներն առաջ են մղում կողմերի հետ շփումներում: Ամենակարեւորը հաղթահարելն է անվստահությունը, որը երբեմն ի հայտ է գալիս բանակցությունների ժամանակ, եւ կենտրոնանալը իրատեսական, պրագմատիկ նպատակների վրա, որոնք բավականին շատ են: Բավական է միայն դրանք հանձնել թղթին. թեպետ կողմերը կոնցեպտուալ առումով համաձայնում են դա անելու անհրաժեշտության հետ, սակայն երբ ամեն բան հստակ ձեւակերպումների մեջ է մտնում, ինչպես լինում է այլ

իրադրություններում, ի հայտ են գալիս բարդություններ: Կարծում եմ, որ մենք կշարունակենք դրանք հետեւողականորեն հաղթահարել եւ հասնել արդյունքների:

 

Ռուսաստանի եւ Հայաստանի հարաբերություններն ունեն դաշնակցային, ռազմավարական գործընկերային բնույթ: Դրանք ամրագրված են երկկողմ համաձայնագրերում, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) փաստաթղթերում: Այդ կապերն ընդգրկում են պետությունների գործունեության, մեր ժողովուրդների կենսագործունեության՝ առանց բացառության բոլոր ոլորտները՝ քաղաքականությունից մինչեւ անվտանգություն,

արտաքին քաղաքականությունից մինչեւ մշակույթ: Հարաբերությունները վերջին տասը տարիների ընթացքում զարգացել են երկու երկրի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Սերժ Սարգսյանի անմիջական եւ վստահելի շփումների ներքո, նախագահները տարեկան մի քանի անգամ հանդիպումներ են անցկացնում բարձր մակարդակով, շփվում են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության տարածքում, բազմաթիվ միջազգային ֆորումների շրջանակում:

 

Ցանկանում ենք հատկապես առանձնացնել Հայաստանի միացումը Եվրասիական տնտեսական միությանը, ինչն, անկասկած, մեր առեւտրատնտեսական, ներդրումային համագործակցությանը հաղորդեց հավելյալ, շատ հզոր խթան: Բավական է ասել, որ նախորդ տարի Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը 2016 թվականի համեմատ ավելացել է ավելի քան 30 տոկոսով՝ հասնելով, եթե հիշողությունս չի դավաճանում, 1 մլրդ 750 մլն ԱՄՆ դոլար: Ներկայում Հայաստանում գործում են ռուսական կամ համատեղ հայ-ռուսական ձեռնարկություններ, որոնք մեծապես օգուտ են տալիս

հայ-ռուսական կապերին, դաշնակից Հայաստանի տնտեսությանը: Երկու երկրների միջեւ ավանդաբար շատ սերտ է ռազմատեխնիկական համագործակցությունը:

«Առեւտրատնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովից բացի, մենք ունենք եւ ռազմատեխնիկական հարցերով համագործակցության հանձնաժողով: Դրանք աշխատում են ռիթմիկ կերպով եւ տալիս են լավ արդյունք:

 

Խիստ պահանջված է հումանիտար ոլորտում համագործակցությունը՝ 2017 թվականի աշնանը Ռուսաստանում կայացած «Հայաստանի մշակույթի օրերը», որի բացմանը նոյեմբերին ներկա էին երկու երկրի նախագահները: Եթե քննարկենք կրթության ոլորտը՝ ապա Երեւանում աշխատում է Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանը: Այդտեղ, ինչպես նաեւ ՀՀ տարածքում գործող ռուսական բարձրագույն ուսումնական  հաստատությունների ութ մասնաճյուղերում, ռուսական բարձրագույն կրթական ծրագրերով սովորում են Հայաստանի շուրջ 3,5 հազար քաղաքացիներ: Բացի այդ, 5,5 հազար հայեր կրթություն են ստանումՌԴ-ում, որոնցից 1500-ը՝ ՌԴ կառավարության կողմից Հայաստանին տրամադրված կրթաթոշակներով: Վերջին տասը տարիների ընթացքում մեր երկկողմ

հարաբերություններում, անկասկած, դիտվում է շատ կայուն եւ որակյալ աճ: Այն լրացվում է արտաքին քաղաքական ասպարեզում սերտ համագործակցությամբ:

Մենք ՀԱՊԿ շրջանակում դաշնակիցներ ենք: Ես արդեն նշեցի ԵԱՏՄ-ն, որտեղ Հայաստանը լիիրավ անդամ է: Իհարկե, իր ակտուալությունը լիարժեքորեն պահպանում է նաեւ Անկախ պետությունների համագործակցությունը, ինչպես նաեւ մեր կոորդինացված գործողությունները Միավորված ազգերի կազմակերպությունում, Եվրոպայում Անվտանգության եւ Համագործակցության Կազմակերպությունում, Եվրոպայի խորհրդում, Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպությունում: Թեպետ վերջին տասը տարիների ընթացքում երկու երկրի հարաբերությունները բնորոշող ամեն բան չէ, որ

նշեց, սակայն դրանք էլ բավարար են հասկանալու, թե որքան հարուստ են այդ կապերը եւ որքանով են դրանք տվյալ պահին համապատասխանում երկրներիշահերին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /