• USD 483.1
  • GBP 615.42
  • EUR 551.12
  • RUB 7.2
  • GEL 189.17
Օգոստոս 21, 2018
Ամենամեծը ժողովուրդն է

Մարդիկ մեծանում են մեծերի հետ գործ ունենալով,իսկ ամենամեծը ժողովուրդն է, բոլոր մեծ ստեղծագործողները աշակերտներ են անմահ մեծ ժողովրդի:  

                                                                                           ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶ

Աշխարհի ձայն, Լրահոս
09.04.2018 | 19:34

Մրգային թեյը վնասակար է առողջությանը

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականները մրգային թեյը վտանգավոր են համարում:  Ըստ մասնագետների՝ մրգային թեյեր եւ բուրավետ ջրերը կարող են վնասել ատամների էմալ:

Լոնդոնի թագավորական քոլեջի գիտնականներն այս եզրակացության են եկել իրականացրած ուսումնասիրություններից հետո: Աշխատանքում ներառված է եղել ատամների հետ կապված ծանր հիվանդություններ ունեցող 300 մարդ: Ուսումնասիրությունների ընթացքում գիտնականները պարզել են, որ մրգային թեյեր եւ բուրավետ ջրեր օգտագործելը կարող է մեծացնել ատամի վնասման վտանգը:

Ուսումնասիրության ամբողջական տեքստը հրապարակվել է բրիտանական Dental Journal  գիտական ​​պարբերականի մեջ: Վտանգների շարքում փորձագետները առանձնացնում են շաքարավազի մեծ քանակությամբ խմիչքները, ինչպես նաեւ մրգային հյութերը, թեյերը, դիետիկ խմիչքները:

Գիտնականները կոչ են արել հավասարակշռված սպառել խմիչքները եւ խորտիկները, որպեսզի հնարավոր լինի խուսափել ատամների հետ կապված խնդիրներից:

«Եթե լանչի ժամանակ խնձոր եք օգտագործում, ապա  փորձեք երեկոյան թթու բան չուտել, երբ երեկոյան մի բաժակ գինի եք խմում, ապա առավոտյան խուսափեք մրգային թեյ օգտագործելուց», - ասել է ուսումնասիրության հեղինակներից դոկտոր Սիրշա Օ՛Թուլը:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /