• USD 483.14
  • GBP 613.68
  • EUR 549.86
  • RUB 7.16
  • GEL 187.41
Օգոստոս 17, 2018
Հայությանը միավորողը ազգային սերն է

Կա մի բան, որ աշխարհի զանազան ծայրերից կարող է միավորել հայերին հոգով, մտքով և արյունով, այն է՝ ԱԶԳԱՅԻՆ ՍԵՐԸ

Րաֆֆի

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
09.04.2018 | 17:29

ՌԱԿ գրասենյակի և արհեստագործական կենտրոնի պաշտոնական բացումը Եղեգնաձորում (Լուսանկարներ և տեսանյութ)

Ապրիլի 6-ին Վայոց ձորի Եղեգնաձոր քաղաքում հանդիսավոր կերպով բացվեց Ռամկավար Ազատական կուսակցութան Եղեգնաձորի տարածքային գրասենյակը և արհեստագործական կենտրոնը:

Գրասենյակի և կենտրոնի բացման արարողությանը ներկա էին ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, փոխատենապետ Կարեն Կակոյանը, ՌԱԿ Կենտրոնական վարչության  անդամ, Եղեգնաձորի ՌԱԿ ակումբի ատենապետ Արտաշ Այվազյանը, վարչության մի շարք անդամներ, ինչպես նաև Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը, Եղեգնաձորի փոխքաղաքապետ Վարդան Ավագյանը, Եղեգնաձորի ճարտարապետ Արմեն Աղաջանյանը, քաղաքի նկարչական դպրոցի տնօրեն Սամվել Հովհաննիսյանը, կուսակցության համակիրները, քաղաքի բնակիչները և մեծ թվով երիտասարդներ ու պատանիներ:

Ներկաներին ողջունեց ՌԱԿ Կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Ավետիքյանը, որ հաջողություն մաղթեց գրասենյակի գործունեությանը և արհեստագործական կենտրոնի երիտասարդ սաներին: Ավետիքյանը նաև շեշտեց արհեստագործական կենտրոնի բացման կարևորությունը Եղեգնաձոր քաղաքում, որի շուրջ կհամախմբվեն քաղաքի շնորհալի և տաղանդավոր երիտասարդները, որոնք անվճար հիմունքներով սովորելու են բրուտագործություն, ծղոտագործություն, իսկ  հետագայում նաև փայտագործություն:

ՌԱԿ ատենապետը ժողովրդական արհեստագործության այս կենտրոնի հիմնադրումը համարեց ոչ պատահական: Վայոց ձորի ողջ մարզը հանդիսանում է զբոսաշրջության տեսակետից Հայաստանի ամենաարագ զարգացող շրջաններից մեկը, որտեղ զուտ հայկական ժողարվեստը կարող է դառնալ եկամտաբեր: Հետևաբար, ասաց նա, անհրաժեշտ է մեր նոր սերնդին սովորեցնել այդ արհեստները ոչ միայն դրանք պահպանելու, այլև կենսագործունեության տեսակետից:  

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև փոխմարզպետ Հարությունյանը, ով ևս կարևորեց  կենտրոնի բացման նշանակությունը տեղի երիտասարդության համար և իր  պատրաստակամությունը հայտնեց  օժանդակել կառույցին: 

 

Արհեստագործական կենտրոնում կանցկացվեն բրուտագործության դասընթացներ, իսկ որոշ ժամանակ անց կենտրոնի սաները հնարավորություն կունենան մասնագիտանալու նաև փայտամշակման և ծղոտագործության մեջ:

Հենց առաջին դասընթացի ժամանակ վարպետ բրուտ Վարդանի գլխավորությամբ կենտրոնի սաները բրուտագործության մասին նախնական գիտելիքներ ստացան և փորձեցին վարպետի օգնությամբ փոքրիկ իրեր պատրաստել:

 

 

 

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Արցախ
    Մենք պատրաստ ենք ազգովի ջախջախիչ հակահարված տալու Ադրբեջանի ցանկացած սադրանքի, բայց մենք նաև պատերազմ չենք ուզում. Նիկոլ Փաշինյան
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /