• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
10.04.2018 | 17:45

ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում

Ապրիլի 7-ին ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում տեղի ունեցավ Մայրության և գեղեցկության տոնին նվիրված միջոցառում:

Միջոցառման սկզբում ՌԱԿ Շիրակի մարզային կառույցի համակարգող Հովիկ Կարապետյանը շնորհավորեց  Փանոս Թերլեմեզյան ակումբի աղջիկներին և ներկա գտնվող կանանց տոնի կապակցությամբ: Շնորհավորանքին հաջորդեց «Խորանարդ» ինտելեկտուալ ակումբի գործադիր տնօրեն Արմեն Պետրոսյանի համակարգչային լուծումներով մատուցված նյութը, որը պատմում էր տարբեր ոլորտներում թռչունների դերի և խորհրդանիշերի մասին` պար, դիցարան, գրականություն, զինանշան և նույնիսկ պետական խորհրդանիշ:

Ներկայացված նյութը փաստում է, որ մարդկային գործունեության յուրաքանչյուր բնագավառ սերտաճած է բնության հետ: Սրա վառ ապացույցն այն է, որ Փոփի արքա Մայքլ Ջեքսոնի պարային ոճը շատ ուսումնասիրողների կարծիքով վերցված և կատարելագործված է մանակին թռչուններից:

Ներկայացվեց նաև գրականության մեջ թռչունների դերը, որտեղ իրենց լուման ունեցան հրավիրված ավագ գրողները՝ նշելով այնպիսի հայտնի ստեղծագործություններ, որոնք վերնագրված են թռչունների անուններով:

Բացի նորանոր գիտելիքների ձեռքբերումից, ներկա 21 երիտասարդները  մասնակցեցին «Այդ զարմանահրաշ թռչունները» վերնագրով «Իմաստության բանալի» խաղին: 21 մասնակիցներից միայն 4-ին վիճակվեց դառնալ մրցանակակիր:

3-րդ հորիզոնականը հավասար միավորներով զբաղեցրին Փանոս Թերլեմեզյան երիտասարդական ակումբի անդամներ Գոռ Հովհաննիսյանն ու Էդմոն Հակոբյանը՝  ձեռք բերելով Ամալյա Կարսյանի «Կեցության կայմեր» գիրքը:

2-րդ հորիզոնականը զբաղեցրեց Փանոս Թերլեմեզյան երիտասարդական ակումբի անդամ Անի Ղազարյանը՝ ձեռք բերելով «Գիտելիքների շտեմարան» գիրքը:

1-ին պատվավոր հորիզոնականը զբաղեցրեց Փանոս Թերլեմեզյան երիտասարդական ակումբի անդամ Մարինե Հակոբյանը՝ ձեռք բերելով «Великие мысли великих людей» գիրքը:

Բայց անակնկալներն այսքանով չսահմանափակվեցին. ներկա բոլոր կանայք և աղջիկները  ՌԱԿ գրասենյակից  գրքի տեսքով նվեր ստացան:

Այս հանդիպման վերջում դրվեց հաջորդ հանդիպման սկիզբը: Այն 3-ը, ովքեր իրենց աթոռների տակ փակցված գտան թղթադրամներ, դարձան հաջորդ` «Համաշխարհային դրամագիտություն» խորագրով հանդիպման ժամանակ կազմակերպվելիք ինտելեկտուալ խաղի անդամները:

Եվ այս ամենը եզրափակվեց ԵԿՊԿ ԳՄ 4-րդ կուրսի ուսանող, թավջութակահար Միքայել Պետրոսյանի երաժշտական  կատարումներով:

 

 

Անի Ղազարյան, ՌԱԿ Շիրակի «Փանոս Թերլեմեզյան» երիտասարդական ակումբի անդամ

 

 

 

 

 

 



    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /