• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 24, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Աշխարհի ձայն, Լրահոս
11.04.2018 | 13:30

Սիրիայի տարածքում ԱՄՆ-ի կողմից արձակված հրթիռները կկործանվեն. Լիբանանում ՌԴ դեսպան

Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում խոցել բոլոր հրթիռներ եւ ոչնչացնել կրակի աղբյուրները Սիրիայի դեմ ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի կիրառման դեպքում: Այս մասին ասել է Լիբանանում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Զասիպկինը  լիբանանյան «Ալ-Մանար» հեռուստաալիքին:

«Ռուսաստանը կիրականացնի իր նախագահի հայտարարությունը՝ կապված Սիրիայի դեմ ԱՄՆ-ի որեւէ ագրեսիայի հետ՝ խոցելով ԱՄՆ հրթիռներ ու  ոչնչացնելով    կրակի աղբյուրները»,- հայտարարել է Լիբանանում  ՌԴ դեսպան Ալեքսանդր Զասիպկինը:

Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել էր Ռուսաստանին եւ Իրանին՝ սիրիական Դումա քաղաքի վրա ենթադրայալ քիմիական հարձակում իրականացնելու հարցում  Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին աջակցելու մեջ: Ռուսաստանը հերքել է Դումայի քաղաքում Սիրիայի զինված ուժերի կողմից կիրառված քլորով ռումբի մասին տեղեկատվությունը:  



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /