• USD 480.3
  • GBP 626.02
  • EUR 558.49
  • RUB 7.62
  • GEL 195.84
Հուլիս 18, 2018
Անցյալի պատմությունը լուսատու լապտեր է

Անցյալի պատմությունը մի լուսատու լապտեր է, որ ամեն մի ժողովուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար:

 

Հովհաննես Թումանյան

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
11.04.2018 | 12:32

Հովհաննես Ստեփանյան

Որպես լիազոր անդամ Հովհաննես Ստեփանյանը հաճախ ներկայացված է եղել Հայ Ժողովրդական կուսակցության զանազան միջկուսակցական համագումարներում և հանդիպումներում։

1920թ․-ի հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կառավարության առաջարկով և Հայաստանի Խորհրդարանի՝ 1920թ․-ի հունիսի 5-ին հաստատած օրենքի համաձայն՝ անհրաժեշտ է համարվում 20 մլն ԱՄՆ դոլարի փոխառություն, որի 75 տոկոսը պետք է գործարվեր Հանրապետության թղթադրամների ֆոնդի ապահովվածության համար, իսկ 25 տոկոսը՝ պետական կարիքնեի համար։ Օրենքը ստորագրվեց Համո Օհանջանյանի և առևտրի նախարար Ա․ Գյուլխանդանյանի կողմից։

Խատիսյանի ստորագրությամբ 1920թ․-ի հունիսի 23-ին կուսակցությունների անունով՝ բացառությամբ ՀՅԴ-ի, հեռագիր հղվեց, որը, հանուն Հայ Ժողովրդական կուսակցության կողմից ստորագրեցին Հովհաննես Ստեփանյանը, Տեր-Խաչատրյանը և Հայ Ռամկավար Կուսակցությունից  Արտակ Դարբինյանը և Շատվորյանը։

Հեռագրում գրված էր․ «Հետևյալ կուսակցությունների՝ Հայ Ժողովրդական կուսակցության, Հայաստանի Սոցիալ-դեմոկրատական Բանվորական կուսակցության, Հայ Ռամկավար կուսակցության և Անկուսակցականների միության միջկուսակցական մարմինը, գտնելով, որ 20 մլն դոլարի՝ Հայաստանի անկախության փոխառությունը անհրաժեշտ է Հայաստանի ֆինանսական և տնտեսական դրության բարելավման համար, ամեն կերպ պաշտպանում է Կառավարությանը այդ գործում և դիմում է բոլոր հայերին՝ առաջարկելով եռանդուն մասնակցություն ցուցաբերել այս գործի տարածման համար»։

Հայ Ժողովրդական կուսակցության առաջնորդող դեմքերից էին նաև Խսահակ Ամիրյանը և Արշալույս Մխիթարյանը: 

 

 

Քաղված պատմաբան Հակոբ Վարդիվառյանի «Մեծ Երազի Ճամբուն Ուղեւորները» բազմահատորյակից 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /