• USD 480.18
  • GBP 675.23
  • EUR 590.67
  • RUB 7.82
  • GEL 196.69
Ապրիլ 22, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Աշխարհի ձայն, Լրահոս
12.04.2018 | 20:27

Մերկելը հրաժարվել է միանալ Սիրիայի վրա հարձակումներին

 

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայի իշխանությունների դեմ ռազմական հարվածներին: Այս մասին հաղորդում է Reuters  գործակալությունը: Այս մասին նա հայտարարել է Բեռլինում կայացած Դանիայի վարչապետ Լարս Լեքե Ռասմուսենի հետ հանդիպումից հետո:

«Գերմանիան չի մասնակցի հնարավոր ռազմական գործողություններին, որոնց վերաբերյալ, ցանկանում եմ ընդգծել, դեռևս լուծումներ չկան», - ասել է Մերկելը:

Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ աջակցում է Արեւմուտքի ջանքերին՝ ցույց տալու, որ քիմիական զենքի կիրառումն անթույլատրելի է:

«Սակայն մենք աջակցում ենք այն ամենին, ինչ կատարվում է, որպեսզի ցույց տանք, որ քիմիական զենք կիրառելը անթույլատրելի է», - ասել է Մերկելը:

Հիշեցենք, որ ավելի վաղ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մայը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միասնական կարքիք էին հայտնել այն, որ երկրները պետք է համատեղ արձագանքեն Ռուսաստանի կողմից ագրեսիվ գործողություններին:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /