• USD 480.46
  • GBP 670.67
  • EUR 586.4
  • RUB 7.78
  • GEL 193.54
Ապրիլ 25, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
13.04.2018 | 11:06

Ադրբեջանական ընտրությունների «նոու-հաուն» կամ ինչպես Հաֆիզ Հաջիևը զարմացրեց աշխարհին

Ինչպես և խոստացել էի նախորդ երկու վերլուծություններում, կրկին առաջարկում եմ անդրադառնալ Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին՝ արդեն դրանց ավարտից հետո։

Առաջին և ամենանշանակալից արդյունքը ամեն ինչ ընթացավ միանգամայն կանխատեսելի սցենարով։ Հավանաբար այս ընտրություններին հետևող մասնագետների շրջանում չկար մեկը, որը  կասկածի տակ կդներ Ալիև - կրտսերի հաղթանակը։ Այդպես էլ եղավ ՝ առաջիկա 7 տարիներին Իլհամ Ալիևը կշարունակի ղեկավարել հարևան պետությունը։

Երկրորդ հատկանշական պահը չնայած ընտրությունների կանխատեսելիությանը,  այնուամենայնիվ, միջազգային դիտորդների կողմից գրանցվեցին բազվաթիվ ընտրախախտումներ՝ լցոնումներ, կրկնակի քվեարկություններ, իսկ որոշ տեղամասերում պարզապես «եղբայրական» մթնոլորտ էր տիրում կեսօրից հետո արդեն ընդդիմության և իշխանության հանձնաժողովի անդամները տեղամասերում նարդու մրցումներ էին կազմակերպում, քեֆ էին անում՝ նշելով իրենց ըստ էության միակ և անկրկնելի թեկնածուի կանխորոշված հաղթանակը։ Եվ դա չնայած այն հանգամանքին, որ բացի գործող նախագահից ընտրական քվեաթերթիկներում նշված էին ևս 7 թեկնածուների ազգանուններ։ Ավելին, մեր ոչ բարով-խերով հարևանները հավանաբար որոշեցին ավելի զարմացնել աշխարհին և ներկայացրեցին ադրբեջանական ընտրական «նոու-հաուն» նախագահացուներից մեկը՝  Ժամանակակից Մուսավաթ կուսակցության առաջնորդ Հաֆիզ Հաջիևը հայտարարեց, որ յուրաքանչյուր ադրբեջանցի քվեարկում է իր խղճի մտոք ինքն, օրինակ, իր ձայնը տվել է Իլհամ Ալիևի (!) օգտին։ Երկար տարիներ հետևում եմ տարբեր երկրներում իրականացվող ընտրական գործընթացներին, սակայն այսպիսի մարազմատիկ երևույթի հանդիպեցի առաջին անգամ։ Ինչևէ, թերևս, մեզ՝ հայերիս համար այս երևույթն այնքան էլ զարմանալի չէր․ ով-ով, բայց մենք լավ ենք ծանոթ ադրբեջանցու և  թուրքի «ճկուն» մենթալիտետին։

Ընդհանուր առմամբ կարելի է փաստել, որ ավելի խելացի գտնվեցին ավանդական կուսակցությունները ներկայացնող փոքրաթիվ ընդդիմադիր գործիչները, որոնք նախապես հայտարարել էին ընտրությունները բոյկոտելու իրենց մտադրության մասին։ Դրանով իսկ նրանք գոնե արտաքուստ պահպանեցին իրենց դեմքերը, չնչին հնարավորություններ թողնելով ապագա ընտրություններում հաջողության հասնելու համար, առավել ևս, եթե դրանք տեղի ունենան ֆորս-մաժորային պայմաններում, ինչը չի բացառվում։

Հաջորդ հատկանշական պահը, որը նույնպես բխում էր կանխատեսելիության սկզբունքից առաջինը երրորդ ժամկետի գնացող «նորընտիր» նախագահին շնորհավորեց «մեծ եղբայրը»՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ ցանկանալով նրան նորանոր ձեռքբերումներ ունենալ ի շահ ադրբեջանական ժողովրդի։

Այսպիսով, ավարտվեց «Արտահերթ ընտրություններ Ադրբեջանում» վերտառությամբ ֆարսը։ Բոլոր դեպքերում վստահ եմ, որ այս տարբերակը, թերևս, ամենահարմարն էր մեզ համար՝ արցախյան հիմնախնդրի լուծման տեսանկյունից։ Չնայած նախընտրական շրջանում հնչեցրած ակնհայտ  հակահայկական հռետորաբանությանը, Իլհամ Ալիևը երբեք չի գնա չհավասարակշռված քայլերի, քանի որ բազմաթիվ պարտավորություններով կապված է ամենատարբեր միջազգային կազմակերպությունների, ինչու չէ, նաև խոշորագույն բիզնես-խմբերի հետ։ Ինչ վերաբերում է բուն բանակցային գործընթացին, ապա այն, ամենայն հավականությամբ, կվերսկսվի շատ շուտով՝ երբ քաղաքական փոփոխությունները կավարտվեն նաև Հայաստանում։

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /