• USD 480.46
  • GBP 670.67
  • EUR 586.4
  • RUB 7.78
  • GEL 193.54
Ապրիլ 25, 2018
Հայը պիտի ապրի ժողովուրդների սիրազոդ շղթային մեկ ոսկի օղակն ըլլալու համար

 

Դանիել Վարուժան

 

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
14.04.2018 | 11:10

Երրորդ աշխարհամարտին սպասելիս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ «Ռուսաստան,  սպասի՛ր մեր խելացի հրթիռներին» թվիթթերյան հայտնի գրառումը, շատերի կողմից գնահատվեց որպես պատերազմի հայտարարման նոր սկիզբ: Հիշեցնենք, որ սիրիական Դումա քաղաքում   քիմիական զենքի ենթադրյալ օգտագործման մասին հաղորդագրությունից հետո ամերիկացիները խոստացել էին հրթիռային հարվածներ հասցնել Ասադի կողմնակիցների ուղղությամբ, ի պատասխան դրան՝ ռուսական կողմը հայտարարել էր, որ կոչնչացնի ամերիկյան բոլոր հրթիռները:

 

ԱՄՆ նախագահի՝ սոցիալական ցանցերում իր որոշումերի մասին գրելու սովորությունը, որն արդեն հայտնի է որպես թվիթթերյան դիվանագիտություն, նախապատերազմական իրավիճակ էր ստեղծել, շատերն էլ համոզված էին, որ ամերիկյան հարվածը չի ուշանա: Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը նույնիսկ հրամայել էր անգլիական սուզանավերը մոտեցնալ Սիրիայի ափերին:

 

Թվում էր՝ ամեն ինչ տանում է անխուսափելի բախման, և իր գագաթնակետին  է հասել Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը: ԶԼՄ-ները նույնիսկ հայտնեցին, որ դեպի Միջերկրական ծով են ուղղվում ամերիկյան ռազմածավային ուժերը, իսկ Մոսկվան սիրիական Տարտուս նավահագստից հանել է իր ռազմական նավատորմը՝ հնարավոր ծովային բախմանը դիմակայելու համար: Հայտնի դարձավ նաև, որ դադարեցվել են քաղաքացիական ինքնաթիռների թռիչքները Սիրիայի օդային տարածքով:

 

Այսպիսի լարված իրավիճակում հայտնվեց նախագահ Թրամփի թվիթթերյան հերթական գրառումը, որում նշվում էր, թե ռուս-ամերիկյան հարաբերությունները այսքան ցածր մակարդակի վրա չեն եղել նույնիսկ «սառը պատերազմի» տարիներին: Այս գրառումը մասնագետները գնահատեցին որպես երկխոսության փորձ: Հաջորդ գրառման մեջ Թրամփը շեշտեց, որ ինքը չի ասել, թե հատկապես երբ Սիրիայի ուղղությամբ հարված կլինի, չնայած խոստանում է, որ այն, այնուամենայնիվ, կլինի:

Վերջին գրառումներից հետո լարվածության որոշակի անկում է նկատվում, սակայն հիշեցնեք, որ հարվածի մասին հրամանը դեռ չի չեղարկվել: Ինչը նշանակում է, որ հնարավոր բախումը հետաձգվում է, սակայն խուսափել դրանից չի հաջողվի: Իսկ մինչ այդ կառավարական ուժերը մտնում են սիրիական Դումա քաղաք, և ըստ պաշտոնական նկարահանումների՝ քիմիական զենքի օգտագործման հետքեր այնտեղ չեն հայտաբերվել:

 

ՄԱԿ-ի Քիմիական զենքի չտարածման հանձնաժողովի փորձագետներն էլ պատրաստվում են Սիրիա ժամանել, որտեղ իրականացնելու են հետաքննություն՝ պարզելու արդյո՞ք իրականացվել է քիմիական միջոցների օգտագործման փորձ, թե ոչ: Ըստ պաշտոնական հաղորդագրությունների՝ Վաշինգտոնը կսպասի միջև այդ հանձնաժողովի կողմից հետաքննության ավարտը, որից հետ միայն վերջնական որոշում կընդունի:

 

Թրամփի թվիթթերյան գրառումները վերածվել են դիվանագիտության մի նոր տեսակի, որը կարող է նաև պատերազմի շեմին կանգնեցել ողջ աշխարհը: Այդ գրություններին հետևող լրագրողները պնդում են, որ դրանցով հնարավոր է հասկանալ Սպիտակ տան տիրոջ տրամադրությունը և նրա ներգրավածությունը միջազգային գործընթացներում: Իդեպ, պաշտոնական Կրեմլը հայտարարել է, որ ինքը չի պաշտպանում թվիթթերյան դիվանագիտության այս ձևը, Ֆրանսիայի նախագահ Մակրոնն էլ ասել է, որ կարևոր որոշումներ ընդունելուց առաջ ինքը կխորհրդակցի երկրի վարչապետի և պաշտպանության նախարարի հետ: Այս ֆոնին միայն Գերմանիայի կանցլեր` բազմափորձառու Մերկելն է լռում՝ ակտիվություն չպահպանելով նաև սոցցանցերում:

 

Հատուկ ՀԱՅ ՁԱՅՆի համար


    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /