• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Պատմության այս օրը, Հայաստան
14.04.2018 | 10:02

Այսօր հայ մեծ բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան օրն է

Զանգեզուրյան կիրճերից մեկում ծվարած Լորից եկավ այդ բանաստեղծը` Համո Սահյանը:

Ոչ, սոսկ բնանկարներ չէ, որ Սահյանը բերեց մեր պոեզիային, այդ բնանկարների ծալքերում, նրա ամենախոշոր շերտերում մի արդար ու բարի, մեծ ու ազնիվ հոգու շարժում կա, հոգու ամբողջ մի պատմություն, իսկ ճշմարիտ բանաստեղծությունը ոչ այլ ինչ է, եթե ոչ պատկերների խորքում թաքնված հոգու պատմություն...

Վահագն Դավթյան

 

Հայ մեծ գրող Համո Սահյանը, նույն ինքը՝ Հմայակ Գրիգորյանը, ծնվել է 1914 թ.-ի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Սիսիանի շրջանի Լոր գյուղում՝ Սահակի ընտանիքում։ Հետագայում գրական անունը կազմել է անվան կրճատումով և հայրանվան առաջնամասով: 1927 թ․-ին Սահյանը տեղափոխվել է Բաքու՝ քեռու մոտ, որտեղ և ստացել է միջնակարգ կրթությունը։ Արդեն 1935-1939 թթ․-ին նա սովորել է Բաքվի մանկավարժական ինստիտուտի լեզվագրական բաժնում։

1939-41 թթ․-ին Համո Սահյանը աշխատանքի է անցել Բաքվի «Խորհրդային գրող» ամսագրում՝ որպես գրական աշխատող։ Շուտով սկսվել է Հայրենական մեծ պատերազմը, և 1941-45 թթ.-ին Սահյանը ծառայել է ռազմածովային ուժերում՝ որպես Կասպիական նավատորմի նավաստի, ապա վերադարձել է և 1945-51 թթ.-ին աշխատել է Բաքվի «Կոմունիստ» թերթի հայերեն խմբագրությունում։ 6 տարի այնտեղ աշխատելուց հետո Սահյանը գալիս է Հայաստան՝ Երևան, ու աշխատանքի անցնում «Ավանգարդ» թերթում՝ որպես բաժնի վարիչ, ապա «Ոզնի» ամսագրում՝ դարձյալ բաժնի վարիչ։ 1965-67 թթ․-ին Սահյանը եղել է «Գրական թերթ»-ի գլխավոր խմբագիրը։

 

Իմ երգերի մեջ չփնտրեք դուք

Զարդեր ոչ մի անգամ,

Նա էլ ինձ պես պարզ ու անշուք,

Նախնական է անգամ…

 

 

Հետագա տարիներին արդեն զբաղվել է հիմնականում գրական աշխատանքով: Նրա բանաստեղծությունների առաջին ժողովածուն լույս է տեսել 1946թ․-ին «Որոտանի եզերքին» վերնագրով: Մի քանի անհաջող գործերից հետո 1972 թ.-ին լույս է տեսել Սահյանին մեծ հաջողություն բերած «Սեզամ, բացվիր» ժողովածուն, որի համար արժանացել է ՀԽՍՀ պետական մրցանակի: Այս շրջանում տպագրվել են «Իրիկնահաց», «Կանաչ-կարմիր աշուն», «Դաղձի ծաղիկ» ժողովածուները։ Կատարել է նաև թարգմանություններ Պուշկինից, Եսենինից, Լորկայից և այլ նշանավոր գրողներից։

 

Սահյանի անձնական կյանքի մասին խոսելիս պետք է նշել, որ նրա առաջին կինը եղել է Մարիա Հակոբյանը, ունեցել երկու որդի՝ Նաիրին և Արան։ Սահյանի երկրորդ կինը Սվետլանան էր, ում հանդեպ տածած սիրո մասին մեկ անգամ չէ, որ նշել է Սահյանը։

 

 

Սահյանական ոճը հոգեհարազատ է տարբեր սերունդների մարդկանց: Այսօր էլ սիրված ու մեծ ժողովրդականություն վայելող բանաստեղծներից է հայ իրականության մեջ: Հայ գրականության մեջ իր ուրույն ձեռագիրն ունեցող, իրատես գրող Համո Սահյանը կյանքից հեռացավ անկախ Հայաստանի ծնունդը տեսնելուց հետո միայն․ նա մահացավ 1993 թ.-ի հուլիսի 17-ին Երևանում։ Աճյունն ամփոփված է Կոմիտասի անվան պանթեոնում։ Արդեն 1998թ.-ին լույս է տեսել Համո Սահյանի «Ինձ բացակա չդնեք» անտիպ բանաստեղծությունների ժողովածուն: Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային Կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով:

2014թ․-ի ապրիլի 14-ին Սահյանի 100-ամյակի առթիվ նրա հայրենի Լոր գյուղում բացվեց նրա տուն-թանգարանը։ Սահյանի անունն է կրում Երևանի թիվ 70 դպրոցը։

 

 



    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /