• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 23, 2018
Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է

Անկախությունը բացարձակ արժեք էախր, ինչպե՞ս կարելի է  հարցնել՝ ի՞նչ կարծիք ունես անկախության մասին, դա նույնն է, թե ասես՝ ի՞նչ կարծիքի ես ծնողիդ մասին: Այս ծանր փորձությունների գնով անգամ՝ Անկախությունը քննարկման կարիք չունի: Անկախությունը մարդու ծնվելու, ապրելու, սիրելու պես մի բան է: Ամեն ինչի հավաքականությունն է Անկախությունը:

ՎԱԶԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Գլխավոր լուր, Հոդվածներ, Լրահոս
15.04.2018 | 11:02

2030-ի աշխարհի հինգ խոշորագույն բանակները. Սառա Գասպարյան

Ռուսաստանին ուղղված Twitter-յան սպառնալիքից հետո աշխարհը տագնապով սպասում է ռուս-ամերիկյան կոնֆլիկտի թեժացմանը սիրիական ճակատում: Եթե դիվանագիտական որեւէ հրաշք տեղի չունենա, Սիրիայում չափվելու են գերտերությունների տնօրինության տակ գտնվող գերժամանակակից ռազմական ձեռքբերումները, ինչն արդեն լուրջ սպառնալիք է մարդկության համար:

 

Ամերիկյան «National Interest» պարբերականը վերջերս հանդես էր եկել ուշագրավ մի կանխատեսությամբ. «2030-ին ո՞ր ժողովուրդները կունենան աշխարհի հինգ ամենաազդեցիկ բանակները» վերնագրությամբ: Վերլուծաբան Ռոբերտ Ֆերլին առանձնացնում է հզոր բանակ լինելու երեք չափանիշ.

 

- Բանակի հագեցումը նորարարական տեխնոլոգիական սարքավորումներով:

 

- Բանակի նկատմամբ ցուցաբերած իշխանությունների աջակցությունը, առանց փոխզիջման:

 

- Բանակի նորացման, որակի կատարելագործմանն ուղղված անդադրում ջանքերը:

 

Հեռանկարում վերոնշյալ չափորոշիչներին համապատասխանող առաջին երկիրը Հնդկաստանն է, գրում է ռազմական վերլուծաբանը: Հնդկաստանի բանակն այժմ հագեցված է աշխարհում արտադրվող ռազմական տեխնիկայի գրեթե ողջ տեսականիով: Ռուսաստանը, Եվրոպան, Իսրայելը եւ Միացյալ Նահանգները վաճառում են իրենց արտադրանքը Հնդկաստանին, լրացնելով այդ երկրի աճող ներքին ռազմարդյունաբերական համալիրը:

 

Հաջորդըՙ ֆրանսիական բանակն է: Բոլոր եվրոպական երկրների շարքում, ըստ ամենայնի, Ֆրանսիան կպահպանի ամենաարդիական, կործանիչ բանակ ունեցողի մենաշնորհը: Ֆրանսիայի ռազմարդյունաբերական համալիրը մնում է կայուն, ինչպես ներքին, այնպես էլ արտահանման ճակատներում: Բանակն ունի ժամանակակից հրամանատարություն եւ կապի սարքավորումներ եւ համարվում է Եվրոմիության զինված ուժերի ողնաշարը:

 

Ռուսաստանը երրորդ տեղն է աշխարհի հզորագույն բանակների կանխատեսումներում ըստ հեղինակավոր պարբերականի: Ռուսական բանակը կլինի հարվածային ուժ, սակայն, այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ կունենա: Խորհրդային ռազմարդյունաբերական համալիրն ու արդիական տեխնոլոգիաների ներդրումը ե՛ւ կօգնեն, ե՛ւ կխանգարեն միմյանց: Այնուամենայնիվ, Ռուսաստանի հարեւանները կշարունակեն վախենալ ռուսական բանակի չափից եւ հզորությունից հատկապես, այսպես կոչվածՙ «հիբրիդային» պատերազմներից:

 

Հետաքրքրական է, որ Միացյալ Նահանգների բանակը դասվել է չորրորդ տեղում: Հեղինակին դուր չի եկել, որ ամերիկյան բանակում որոշ սարքավորումներ մնացել են դեռ սառը պատերազմի ժամանակներից եւ վերազինման չեն ենթարկվել մինչ օրս: Թե ուղղակի որ ոլորտի մասին է խոսքը, հոդվածագիրը չի նշում: Հինգերորդըՙ Չինաստանի բանակն է:

 

Մեզ համար հուսադրողն այս հոդվածում այն փաստն է, որ այս դիտարկնան մեջ արծարծված գրեթե բոլոր երկրների հետ Հայաստանը ունի սերտ բարեկամական հարաբերություններ: Հաշվի առնելով այս հանգամանքը, պետք է խթանել Հայաստանի ռազմական համագործակցությունը նրանց հետ, ակտիվորեն զարգացնել փոխգործակցությունը ռազմարդյունաբերության ոլորտում: Գուցե մի օր հայկական բանակն էլ հայտնվի միջազգային չափանիշներով ուժեղագույնների շարքում:

 

 

Սառա Գասպարյան/ԱԶԳ


    Լրահոս
    Երևանի ավագանու ընտրություններ, Քաղաքականություն
    Երևանում մեկնարկել են ավագանու արտահերթ ընտրությունները
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /