• USD 483.03
  • GBP 617.31
  • EUR 550.85
  • RUB 7.23
  • GEL 184.54
Օգոստոս 15, 2018
Աստված այնքան սիրեց աշխարհը…

  Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքըորովհետև Աստված իր Որդուն չուղարկեց աշխարհ, որ դատապարտի աշխարհը, այլ՝ որպեսզի աշխարհը նրանով փրկվի

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ (Հովհ. 3)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մշակույթ, Հայաստան, Սպասվող Միջոցառումներ
16.04.2018 | 19:02

«Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման հիմնական գործիքներ» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում

ՀՀ մշակույթի նախարարությունը և Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան, 2018 թ. ապրիլի 15-17-ը` ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների աշխատակիցների համար, կազմակերպում են «Թանգարանի մարքեթինգային ռազմավարության իրականացման հիմնական գործիքներ» թեմայով եռօրյա դասընթաց-վարժանք:

 

Դասընթացի նպատակն է զարգացնել մասնակից թանգարանների մասնագիտական կարողությունները, մշակել թանգարանի մարքեթինգային կարճաժամկետ և երկարաժամկետ ռազմավարություն, գտնել թանգարանի հանրահռչակման պարզ գործիքներ և մասնակիցների կողմից առաջադրված խնդիրների արդյունավետ լուծման տարբերակներ:

 

Դասընթաց-վարժանքը տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում: Դասընթացին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության թանգարանների 25 մասնագետներ:

 

Դասընթացը վարելու նպատակով Երևան է հրավիրվել Բյորն Սթենվերսը: Բյորնը հիմնադրել և 2013-2017 թթ. ղեկավարել է Ամստերդամի 44 թանգարաններ ընդգրկող հիմնադրամի աշխատանքները: Երկար տարիներ գլխավորել է Ամստերդամի հանրային գրադարանների մարքեթինգի սեկտորը: Բյորն Սթենվերսը մշակութային մարքեթինգ է դասավանդում Հռոմի, Ամստերդամի և Մոսկվայի համալսարաններում:

 

Բյորնը մի շարք հեղինակավոր կառույցների, այդ թվում՝ Ամստերդամի ադամանդի թանգարանի, Ամստերդամի լույսի փառատոնի, ինչպես նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության մաս կազմող Բրեստի ամրոցի հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2017 թ. նա գլխավորում է Թանգարանների միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) բարեգործական հիմնադրամը և անդամակցում է թանգարանների միջազգային խորհրդի մարքեթինգի և հանրահռչակման միջազգային կոմիտեի խորհրդին:

 

Եռօրյա դասընթացի արդյունքում մասնակիցները ձեռք կբերեն կարճաժամկետ և երկարաժամկետ ծրագրեր կազմելու հմտություններ, ինչպես նաև կմշակեն համատեղ ռազմավարություն: Դասընթացը նպատակ ունի ոչ միայն խթանել միջթանգարանային համագործակցությունը, այլև նպաստել արտերկրյա և տեղացի փորձագետների միջև մասնագիտական երկարաժամկետ համագործակցության ձևավորմանը:

 

Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան հիմնադրվել է 2003 թվականին: Կազմակերպության նպատակն է նպաստել ՀՀ թանգարանային մշակույթի զարգացմանն ու հանրահռչակմանը: Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիան ակտիվորեն համագործակցում է պետական, հասարակական և միջազգային կառույցների հետ, այդ թվում՝ ՀՀ մշակույթի նախարարության, ԻԿՕՄ հայկական թանգարանների ազգային կոմիտեի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի, Գերմանիայի ժողովրդական բարձրագույն դպրոցների միության հայաստանյան գրասենյակի /ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալ/, Մանչեսթերի պատկերասրահի, Ամստերդամի թանգարանների հիմնադրամի, Եվրոպական թանգարանների ցանցի, Բրիտանական թանգարանի միջազգային վերապատրաստման ծրագրի և այլ կազմակերպությունների հետ: Հիմնադրումից ի վեր իրականացվել են ՀՀ և Արցախի թանգարանների աշխատակիցների մասնագիտական հմտությունների կատարելագործմանն ուղղված դասընթացներ, վարպետաց դասեր, ինչպես նաև հանդիսացել է երկու միջազգային գիտաժողովների համակազմակերպիչ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /