• USD 480.62
  • GBP 625.72
  • EUR 560.16
  • RUB 7.58
  • GEL 196.33
Հուլիս 20, 2018
Ազգի պահողը լեզուն ա ու հավատը

Մեկ ազգի պահողը, իրար հետ միացնողը լեզուն ա ու հավատը: Լեզուդ փոխի´ր, հավատդ ուրացի´ր, էլ ընչո՞վ կարես ասիլ, թե որ ազգիցն ես: Էն վայրի ազգերն էլ իրանց սոպռ (կոպիտ) լեզուն աշխարհքի հետ չեն փոխիլ:

ԽԱՉԱՏՈՒՐ ԱԲՈՎՅԱՆ

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
16.04.2018 | 15:31

Խորհրդարանական կառավարման համակարգին անցնելը չի փոխի ՀՀ հարաբերություններն աշխարհի հետ. Սերժ Սարգսյան

Խորհրդարանական կառավարման համակարգին անցումը կատարելը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

«Խորհրդարանական համակարգը ենթադրում է ուժեղ օրենսդիր իշխանություն, որին ամբողջությամբ հաշվետու է կառավարությունը: Նախագահը, լինելով պետության ղեկավար, ղեկավարվելով ազգային շահերով, հետևելու է Սահմանադրության իրականացմանը: Նա որոշ դեպքերում կարող է վիճարկել օրենսդրական ակտերը, դրանք ուղղել Սահմանադրական դատարան եւ նույնիսկ չստորագրել: Իհարկե, այդպիսի դեպքերում նախագահի կողմից փաստաթղթերը հաստատելը մերժելուց հետո 3 օրվա ընթացքում կառավարության կամ վարչապետի կողմից ընդունվածներն ուժի մեջ են մտնում: Կառավարությունն իշխանություն իրականացնող բարձր մարմին է, իսկ վարչապետը որոշում է ներքին և արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները: Համակարգային այս փոփոխությունը Հայաստանի հարաբերություններն արտաքին աշխարհի հետ չի փոխի»,-ասել է Սերժ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ արտաքին և ներքին քաղաքական դաշտում փոփոխություններ կարող են տեղի ունենալ այն դեպքում, երբ խորհրդարանական մեծամասնությունը դա ցանկանա: Բացի դա, կարևոր է, որ Արտաքին գործերի նախարարն իր գործունեության մեջ ղեկավարվում է վարչապետից ստացված հանձնարարականներով:

«Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները հիմնված են եղբայրության և ընկերության վրա, որոնք ժամանակի ընթացքում անցել են փորձություններ: Մենք միասին անցել ենք հարյուրամյակ, և խորհրդարանական մեծամասնությունը Հանրապետական կուսակցության գլխավորությամբ, իր գործընկեր կուսակցության՝ «Դաշնակցության» հետ, այսուհետ ևս հետևողականորեն զարգացնելու և ամրապնդելու են մեր դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ:  Եվ դա շատ դրական ազդեցություն է թողնում Հայաստանի զարգացման վրա: Կարծում եմ՝ տեղին չէ խոսել Ռուսաստանի հետ հարաբերություններում քաղաքականության փոփոխության մասին»,-ասել է Սերժ Սարգսյանը:


    Լրահոս
    Հայ եկեղեցի, ՌԱԿ
    Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /