• USD 482.19
  • GBP 640.83
  • EUR 561.8
  • RUB 7.64
  • GEL 196.01
Հունիս 23, 2018
Մեսրոպ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասությունը

  «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատիմանալ զբանս հանճարոյ»

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Մեր ձայնը, Խմբագրական, Հայաստան
16.04.2018 | 16:21

Համակարգչային անվճար դասընթացներ Շիրակի մարզի երիտասարդների համար

 
Համակարգչային 3 պահանջված ծրագրերի ուսուցում.   ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակի բացառիկ հնարավորությունը


<<Սոցցանցերից մեկում եմ տեսել հայտարարությունը: Իրականում աշխատավայրումս զգում էի այս ծրագրերի իմացության կարիքը, որն ավելի կհեշտացներ իմ աշխատանքը, ուստի այս հնարավորությունն օգտագործեցի: Ինքս էլ մեր մյուս աշխատակցուհուն խորհուրդ տվեցի, - պատմում է Անի Մաղաքյանը, ով արդեն մեկ ամիս է` հաճախում է գրաֆիկական դիզայնի` CorelDRAW ծրագրի դասընթացին: Անին ունեցել է արդեն նմանատիպ ծրագրերի դասընթացներին հաճախելու փորձ, բայց, ինչպես ինքն է խոստովանում, այս մեկը տարբերվում է, - Շատ կարևոր է այս ծրագրերը ճիշտ ներկայացնելը: Սրանից առաջ ես այլ տեղ էի գնացել սովորելու նույն ծրագիրը, բայց դասընթացն այնքան ձանձրալի էր, որ չկարողացա սովորել: Այստեղ դասավանդողը սկսեց այնպիսի հետաքրքիր մատուցմամբ, որն ինձ համար հեշտացրեց  թեմայի յուրացնումը>>: 

 

Արդեն շուրջ մեկ ամիս է, ինչ ՌԱԿ Շիրակի մարզային գրասենյակում մեկնարկել են համակարգչային  դասընթացները շուկայում  պահանջված երեք համակարգչային ծրագրերի  մատուցմամբ: Բացի  գրաֆիկական դիզայնից / CorelDRAW /, դասավանդվում են նաև  hամակարգչային հմտություններ , Microsoft Office , և   Adobe Photoshop, Adobe Acrobat, Publisher: Դասընթացներն անվճար են և ամբողջ ծրագիրը հովանավորվում է ՌԱԿ կենտրոնական վարչության կողմից: Դիմել կարող են բոլոր ցանկացողները` սկսած 15 տարեկանից: 

 

<<Շուրջ մեկ ամիս առաջ ՌԱԿ կենտրոնական վարչությունը հովանավորեց ՇՄ համակարգչային անվճար դասընթացների ծրագիրը, որին կարող են մասնակցել Շիրակի մարզի երիտասարդները: Դասընթացները 3 տարբեր ծրագրերի են վերաբերում: Արդեն կան ձևավորված  համապատասխան խմբերը,- նշում է ՌԱԿ մարզային գրասենյակի համակարգող Հովիկ Կարապետյանը և ավելացնում, - Մասնակիցները քննություն են հանձնելու և ստանալու են հավաստագիր, որ ավարտել են մեր անվճար ուսուցման կուրսերը>>: 

Ըստ մարզային գրասենյակի համակարող Հովիկ Կարապետյանի՝ սովորողների այս խմբին փոխարինելու են մյուսները, ովքեր արդեն ցուցակագրված են և սպասում են դասընթացների  հաջորդ փուլին: Ընդհանուր առմամբ, դասընթացների մասին հայտարարությունները տարածվել են գրասենյակի բոլոր հասանելի միջոցներով, այդ թվում`  սոցցանցերում: Ինչ վերաբերում է մասնագետներին, ապա ընտրվել են ոլորտում հայտնի լավագույնները: 

 

<< Հրավիրել  ենք  քաղաքում ճանաչված մասնագետներ  Երվանդ Պետրոսյանին,  Նաիրա Խաչատրյանին և  Տիգրան Մկրտչյանին: Մենք ենք վճարում ուսուցիչներին: Ծրագրում ենք ընդլայնել նաև ծրագրերի ուսուցման շրջանակը` ներառելով այլ ծրագրեր ևս, սա կախված է հետագա ֆինանսավորումից>> , - ավելացնում է Հովիկ Կարապետյանը: 

Adobe Photoshop-ի դասավանդող Երվանդ Պետրոսյանը նախապատվությունը տալիս է խմբային աշխատանքին` նշելով, որ այս դեպքում, սովորաբար, արդյունավետությունն ավելի բարձր է. << Խմբով աշխատելը միշտ ավելի արդյունավետ է, քան անհատականը: Նախ` մեկը մյուսին սկսում են լրացնել, հետո էլ` մրցակցություն է առաջանում:  Ես հաճույք եմ ստանում իմ աշխատանքից: Իրականում Photoshop-ի  կուսրերը բավականին թանկ են, սա լավ հնարավորություն է հետագայում աշխատանք ունենալու>>: 

 

Նաիրա Խաչատրյանը ոլորտի լավագույն մասնագետներից է, ով աշխատում է  մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում: Չնայած իր զբաղվածությանը, ժամանակ է գտել նաև այս ծրագրում դասավանդելու համար: Աշխատանքում կարևորում է  երկու հանգամանք.<< Նախ և առաջ պետք է սիրես գործը և  ամեն ինչ սիրով անես: Եթե սիրում ես, ուրեմն անպայման կկարողանաս հասկանալ, թե որտեղից սկսես, որ հետաքրքիր լինի սովորողին: Փայլուն երեխաներ են հավաքվել այստեղ և իրենց մասնագիտության համար շատ պետք է այս ծրագիրը>>:

 

Աշխատաշուկայում մրցունակության տեսանկյունից և մասնագետները, և դասավանդողները նշում են ընտրված ծրագրերի անհրաժեշտությունն ու մեծ պահանջարկը: Այն, որ ոլորտի հեղինակավոր մասնագետներն են այստեղ դասավանդում, խոսում է դասընթացի որակի մասին և հանդիսանում լուրջ երաշխիք` հետագայում ստացած գիտելիքները նպատակին ծառայեցնելու համար: Մինչ այդ, իրենց հնարավորությանն են սպասում հաջորդ խմբում ներառվելու համար հերթագրված երիտասարդները:   


 

 



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /