• USD 482.44
  • GBP 637.06
  • EUR 564.6
  • RUB 7.28
  • GEL 184.28
Սեպտեմբեր 21, 2018
Նոր Հայաստանը պետք է լինի հաղթանակների Հայաստան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.04.2018 | 08:49

Հրմշտոց ոստիկանների և ցուցարարների միջև, կան բերման ենթարկվածներ

Եթե նույնիսկ ինձ ձերբակալեն, բերման ենթարկեն, կրկնապատկեք, կեռապատկեք ձեր ջանքեը: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը կոչ անելով ցուցարարաներին չդադարեցնել փողոցները փակելու գործողությունները: 

Նա ցուցարարների հետ նստեց Աբովյան փողոցում, որտեղից բերման են բերել ուսանողներին: Ցուցարարաները թույլ չէին տալիս ավտոբուսներին, երթուղային տաքսիներին անցնել և կոչ էին անում ուղևորներին միանալ իրենց:


08.29


Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց բոլոր բարձրախոսները կոտրվել են, անհետացել են և նշեց, թե ով կարող է ձեռք բերել նման բարձրախոս, թող արագ փոխանցի իրենց, պատրաստ են նաև գնել: Նա կոչ արեց Գյումրիում և բոլոր մարզերում կատարել նույնը՝ շրջափակել բոլոր պետական կառույցների մուտքերը, քաղաքացիական անհնազանդություն իրականացնել:

Նիկոլ Փաշինյանին իր թիմակիցները հայտնեցին, որ երեք հոգի բերման են ենթարկվել, նա ասաց, որ «ոչինչ բերման են ենթարկել, երեք ժամ հետո բաց կթողնեն»:

 
 



Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց ոստիկանության հայտարարությունն այն մասին, որ որոշվել է դադարեցնել Փաշինյանի նախաձեռնած հավաքը և խնդրեց, որպեսզի նա այդ մասին տեղեկացնի հավաքի մասնակիցներին, սակայն Նիկոլ Փաշինյանը միանգամից այն պատռեց:

 

Պատգամավորը կոչ արեց ոստիկաններին ընդհանրապես լուսաձայնային նռնակներ չգործադրել, քանի որ դեպքեր եղել են, որ դրանցից մարդկային զոհեր են եղել:

 Ինչ վերաբերում է լուրերին, թե Արցախից զորք են բերում, նա պատասխանեց.«Արցախի զորքն ի՞նչ գործ ունի Հայաստանում, նրանք առաջնագծի պահպանությամբ են զբաղվում, ես համոզված եմ, որ Արցախի իշխանությունները նման որոշում չեն կարող կայացնել, քանի որ դա նշանակում է առաջնագիծը թուլացնել»,-ասաց նա: Գրում է tet.am-ը



    Լրահոս
    Անկախության օր
    Անկախության օգտին մենք քվեարկել ենք ազգովի ու պատասխանատվությունն էլ պարտավոր ենք կրել ազգովի
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /