• USD 480.8
  • GBP 637.73
  • EUR 562.73
  • RUB 7.73
  • GEL 196.06
Հուլիս 17, 2018
Կփրկվի նա, ով կհամբերի

 Եվ անօրինության շատանալուց շատերի սերը պիտի ցամաքի:

 Բայց ով մինչև վերջ համբերեց, նա պիտի փրկվի (Մատթ. 24)։

Հայաշխարհի ձայն, Լրահոս, Հայաստան
17.04.2018 | 06:59

Երևանում արդեն փակված փողոցներ կան. թարմացվում է

Այս պահին փակ են Դեմիրճյան, Պռոշյան փողոցները: 

***

 

Նիկոլ Փաշինյանն ու ցուցարարնեը փակել են Աբովյան-Կորյուն փողոցը, նրանք պարբերաբար փոխում են վայրը, արագ վազքով տեղաշարժվելով:

Armtime.com-ը հայտնում է, որ ոստիկանները նոր տեխնիկա են մոտեցրել իրենց փշալարը բարիկադներին, հագել են զրահաբաճկոններ, սաղավարտներ: Ոստիկանությունը հատկապես ԱԺ-ի մոտ տեղակայված վայրում խիստ պատրաստվել է, բերել է հնարավոր բոլոր տեխնիկան: Ուժերը հատկապես կենտրոնացած են Դեմիրճյան փողոցից եկող հատվածում, որտեղ պատգամավորների համար նախատեսված ԱԺ մուտքերն են:

 

Փակվել է նաեւ Տերյան-Մոսկովյան խաչմերուկը:

 

Հավաքի մի խումբ մասնակիցներ փակել են Խանջյան փողոցից Տիգրան Մեծ  մտնող ճանապարհահատվածը` տեղաշարժելով աղբամանները և այլ իրեր:

 

Ցուցարարների կողմից փակ է Բաղրամյան պողոտան ամբողջությամբ:



    Լրահոս
    Օրացույց
    Ամենաընթերցված
    Եկեղեցական օրացույց
    /